ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-9

«31» հունվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1065-11.01.2011-ԱՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

«Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Ներկայացված Օրենքի նախագիծը, մասնավորապես` չի հակասում 1963 թվականի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի Կոնվենցիայի ( Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիuի 23-ից ), Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական Կոնվենցիայի ( Կոնվենցիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 26-ից) , Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի, ինչպես նաեւ 1966 թվականի «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» Միջազգային Դաշնագրի ( Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ից ) դրույթներին:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 37.1-րդ հոդվածով, որտեղ առաջարկում ենք սահմանել «վերադարձի վկայականի» հ ասկացությունը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով «վերադարձի վկայականի … . տրման կարգ»-ի հաստատման լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում`1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը. ... »:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող «ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը» բառերով` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի համաձայն:

4. Կարծում ենք, նպատակահարմար է Օրենքում հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունների շրջանակներում քննարկել վերադարձի վկայականի մասին տվյալների տրամադրման հարցը` «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համատեքստում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ
ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ(միջազգային իրավունքի մասով) Մ.ԳԵՂԱՄՅԱՆ

Կատարողներ` Ք.Գեովշանյան, հեռ. 513-659

Ա.Քոչարյան, հեռ. 513-284