ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-1

«13» հունվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1058-15.12.2010-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարությանկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 115-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

Ներկայացված Նախագծի 3 հոդվածի`

ա)4-րդ մասում «համապատասխանում են սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին» բառերը անհրաժեշտ է փոխարինել «բացակայում են 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը» բառերով, քանի որ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասում խոսվում է դատավոր նշանակելու սահմանափակումների մասին, որտեղ նման խոչընդոտները պետք է «բացակայեն»:

բ) 4-րդ մասը, 7-րդ մասի 4-րդ կետը եւ 10-րդ մասը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին (« Նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հuտակ եւ ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ»), որտեղ «օրենքով» բառերն անհրաժեշտ է հստակեցնել` նշելով օրենքի անվանումը:

գ) 7-րդ մասի 5-րդ կետում «կառավարության» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

դ) 10-րդ մասի 1-ին նախադասությունն առաջարկում ենք հստակեցնել, քանի որ, մեր կարծիքով, այստեղ խոսքը պետք է գնա ոչ միայն հայտերի, այլեւ հանձնված փաստաթղթերը վերադարձնելու մասին:

Նույն նախադասությունում «պահանջները» բառն առաջարկում ենք փոխարինել «պահանջներին» բառով:

2.Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 122-րդ հոդվածը խմբագրել նոր բովանդակությամբ: Ելնելով առաջարկվող փոփոխություններից` անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ Օրենսգրքի 126-րդ հոդվածում, որտեղ խոսվում է ընդհանոր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար Օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված հերթից դուրս մեկ այլ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր առաջարկելու մասին, իսկ Օրենսգրքի 122-րդ հոդվածը առաջարկվող փոփոխություններում վերացնում է թեկնածություն առաջարկելու գործող հերթականությունը: Առաջարկվող փոփոխություններում նախապատվություն տրվում է միայն դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում ընդգրկված եւ հինգ տարվա ընթացքում չնշանակված անձանց:

3. Նախագծի 20-րդ հոդվածում «4-րդ նախադասությունում» բառերը անհրաժեշտ է փոխարինել«5-րդ նախադասությունում» բառերով:

4. Նախագծի 32-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններն ու առաջարկությունները կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                        Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`

Ք.Գեովշանյան, հեռ. 513-636

Հ. Սարդարյան, հեռ.513-248


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1058.15.12.2010-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Իրավախորհրդատվական բաժնի

առաջատար մասնագետ`Ա. Քոչարյան

27-ը դեկտեմբերի 2010թ.