ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-3

«17» հունվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈԻ Թ Յ ՈՒ Ն

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1055-15.12.2010-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Ռուբեն Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 3-րդ հոդվածում սահմանված է «հայցագիր» հասկացությունը, որպես դիմում, բողոք կամ առաջարկություն։ Լեզվաոճաբանական առումով, ըստ Աղայանի «Հայոց լեզվի բացատրական բառարանի», «հայցագիր» բառը մեկնաբանվում է որպես հայց պարունակող գիր, գրություն, հայցադիմում։ Եթե «դիմում» եւ «բողոք» բառերը ենթադրվում են նշված մեկնաբանությունում, ապա«առաջարկություն»-ը դուրս է մնում «հայցագիր» հասկացությունից։

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող նորմատիվ դրույթները։ Նախագծի մի շարք դրույթներ կրկնում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Ուստի առաջարկվում է Նախագծի կրկնվող դրույթները համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածի պահանջներին։

3. Նախագծով կարգավորվող հարաբերությունները սերտորեն առնչվում են նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հետ, ուստի առաջարկվում է Նախագծի դրույթները քննարկել նշված օրենքի համատեքստում։

4. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի եւ առաջարկվող Նախագծի միջեւ իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքինհակասությունները բացառելու նպատակով առաջարկվում է հանրային հարաբերությունների ամբողջական կարգավորման համար նոր օրենք ընդունելու փոխարեն համապատասխան լրացումներ կատարել գործող «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում։

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան։

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                            Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող`

Ա. Սարգս յան, հեռ. 513- 425

Եզրակացություն

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1055-15.12.2010-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Ռուբեն Գեւորգյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

«Հայցագրերը քննարկելու կարգի մասին», «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Իրավախորհրդատվական բաժնի

առաջատար մասնագետ`Ա. Քոչարյան

27-ը դեկտեմբերի 2010թ.