ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-2

«17» հունվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1051-14.12.2010-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը(այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով, հիմք ընդունելով, որ Նախագծով նախատեսված է մի շարք փոփոխությունների կատարում:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» (այսուհետ` Օրենսգիրք) 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում 3-րդ պարբերություն սահմանված չէ:

Ինչ վերաբերվում է քննարկվող հոդվածի 4-րդ մասին, որով պատասխնատվություն էր սահմանված` քաղաքամերձ գնացքների վագոններում (այդ թվում` վագոնահարթակներում), տեղակայան եւ հեռավոր հաղորդակցության գնացքների` ծխելու համար չսահմանված տեղերում, ինչպես նաեւ մետրոյում ծխելու համար, ապա տվյալ պարբերությունունը ուժը կորցրած է ճանաչվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-89-Ն) 07.04.2009 թվականին: Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի նպատակահարմարության հարցը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով վերախմբագրվող Օրենսգրքի 173.3-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքով» բառը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, կամ սահմանել տվյալ հարաբերությունները կարգավորող օրենքի լրիվ անվանումը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին:

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 11-ին հոդվածի 3-ին մասում սահմանված «Պետական» բառը, առաջարկում ենք փոխարինել «Հանրային» բառով, հիմք ընդունելով, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2–րդ հոդվածի համաձայն` հանրային ծառայությունը ավելի լայն հասկացություն է եւ իր մեջ ընդգրկում է` « պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականություն իրականացնելը, պետական ծառայությունը եւ համայնքային ծառայությունը, ինչպեu նաեւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանքը»:

2. Նախագծի 6-րդ հոդվածով վերախմբագրվող «Ծխախ ոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում` «օրենքով» բառը, առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածում սահմանված «օրենքով» բառը, առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                        Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`

Ա.Մխիթարյան, հեռ. 513-273

Մ.Հակոբյան, հեռ. 513-659


Եզրակացություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգրքումփոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունումստուգումների կազմակերպման եւ անցկացմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1051.14.12.2010-ՊԻ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգրքումփոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունումստուգումների կազմակերպման եւ անցկացմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծի փաթեթ) մասնագիտականփորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում, այն համահունչ է Ծխախոտի դեմ պայքարի առողջապահության համաշխարհային կազմակերպության Շրջանակային կոնվենցիայի դրույթներին, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջէ մտել 2005 թվականի փետրվարի 27-ին:

Իրավախորհրդատվական բաժնի

առաջատար մասնագետ`Ա. Քոչարյան

27-ը դեկտեմբերի 2010թ.