ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-փ-218

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

<<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Շահութահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Եկամտահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Հարկերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակի վերաբերյալ (փաստաթղթային կոդ`Կ-893-03.05.2010, 13.12.2010-ՏՀ-010/1)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված << Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Շահութահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Եկամտահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Հարկերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նշենք, որ Իրավաբանական վարչության կողմից համանուն փաթեթի վերաբերյալ նախկինում տրված եզրակացությամբ (փաստաթղթային կոդ`Կ-893-03.05.2010-ՏՀ-010/0) ներկայացված առաջարկությունները հաշվի չեն առնվել, բացառությամբ հրավիրատոմսերով կազմակերպվողմիջոցառումների:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետևյալը.

1. Նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակում << Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 9.3-րդ հոդվածում ավելացված է նոր`7-րդ մաս հետևյալ բովանդակությամբ. <<Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել դրոշմապիտակների ձեռք բերման կարգ>>: Կարծում ենք, որ այս դրույթի անհրաժեշտությունը չկա, քանի որ նման կարգը արդեն շարադրված է նշված հոդածում: Ի հավելումն դրա, այն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 5-րդ և 83.5 հոդվածների պահանջներին: Ուստի, առաջարկում ենք Նախագծի 9.3-րդ հոդվածից հանել 7-րդ մասը:

2. <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայասստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Շահութահարկի մասին>> Հայասստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Եկամտահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Հարկերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                       Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կ ատարող`Ա. Սարգսյան, հեռ. 513 425

28.12.2010 թ.