Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1039-29.11.2010-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2 .Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Նախագծերի փաթեթի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից` եզրակացության 3.5-րդ կետ:

4. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

4.1. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասիերրորդ պարբերությունը. «Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաuտանի Հանրապետության Նախագահին եւ Հայաuտանի Հանրապետության կառավարությանը տալիu է պետական փորձագիտական եզրակացություն` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին եւ երկրորդընթերցմամբ ընդունված oրենքների նախագծերի վերաբերյալ» : Դրույթը մասամբ կրկնում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նույն 32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությանը, ըստ որի. « Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաuտանի Հանրապետության Նախագահին տալիu է պետական փորձագիտական եզրակացություն` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած եւ Հայաuտանի Հանրապետության Նախագահի uտորագրմանը ներկայացվող oրենքների վերաբերյալ» :

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. « O րենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մա u ին o րենքների նախագծերը քննարկվում են երկու ընթերցմամբ … » : Այսինքն` Ազգայի ժողովի կողմիցերկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք եւս ներկայացվում են ՀՀ նախագահի ստորագրմանը:

4. 2. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասովնախատեսվող փոփոխության համարակալումն անհրաժեշտ է ուղղել:

4.3. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել նոր` 6.1-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ. «Իրավական ակտի դրույթների համարակալումը պետք է լինի միասնական» : Դրույթի «միասնական» բառն առաջարկում ենք հստակեցնել:

4.4. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Հղումներ չեն կատարվում ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին» : Նախատեսվող լրացումը հակասում է Օրենքի նույն` 43-րդ հոդվածի սկզբունքներին, որի 1-ին մասով սահմանված է. « Իրավական ակտի հոդվածներում, կետերում իրավական այլ ակտի հոդվածներին, կետերին, ինչպեu նաեւ իրավական այլ ակտերին կամ դրանց առանձին դրույթներին հղումները կիրառվում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է ընդգծել այդ դրույթների փոխադարձ կապը կամ խուuափել կրկնություններից» , իսկ 5-րդ մասով` «Եթե ընդունվող իրավական ակտով նախատեuվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն իրավական այլ ակտով, ապա ընդունվող իրավական ակտում պետք է կոնկրետ նշվեն դրանում չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաuտեղծ մարմնի անվանումը եւ հարաբերությունը կարգավորող իրավական ակտի տեuակը» : Որպես կանոն, ՀՀ բազմաթիվ օրենքներով որոշակի իրավահարաբերությունների` մասնավորապես կարգերի սահմանման, մասով իրավունքներ է վերապահված ՀՀ կառավարությանը: Սակայն հարց է առաջանում, թե դրույթի ընդունման դեպքում ինչպես պետք է կարգավորվեն վերոնշյալ ոլորտի իրավահարաբերությունները:

4.5. Նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր 65.1-րդ հոդվածով, որի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները հրապարակել ՀՀ դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում : Սույն լրացումից բխող համապատասխան փոփոխություն պետք է կատարել նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածում` չնայած այն հանգամանքի, որ նախագծերի փաթեթին կից ներկայացված է տեղեկանք այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին :

5. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

5.1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Առաջարկում ենք օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը », քանի որ Նախագծով նախատեսվող փոփոխությունները բխում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից, որի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» :

Միաժամանակ ամհրաժեշտ է նշել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառությանմեջ է գտնվում կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-841-11.03.2010-ՊԻ-010/0) , որի 1-ին հոդվածով նախատեսվում է ամբողջությամբ վերախմբագրել Օրենսգրքի 68-րդ հոդվածը, մինչդեռ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 68-րդ հոդվածում:

6. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ.

6.1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Առաջարկում ենք օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը », քանի որ Նախագծով նախատեսվող փոփոխությունները բխում են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից, որի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» :

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                               Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

22 դեկտեմբերի 2010 թ.N 197

Կատարողներ` Մ.Հակոբյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-659