Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1028-19.11.2010-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից` տես եզր. 3.3-րդ կետը:

I. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծով նախատեսվող փոփոխվող եւ(կամ) լրացվող հոդվածների համարակալման տրամաբանական հերթականությունն ապահովելու համար առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներն տեղերով փոխել («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մաս):

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 6.1-րդ հոդվածով, որի դռնփակ նիստ անցկացնելու հետ կապված իրավահարաբերություններն առաջարկում ենք սահմանել առավել մանրամասն եւ հստակ, ինչպես օրինակ` սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով:

3. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 8.1-րդ հոդվածով հետեւյալ վերնագրով. «Միմյանց հետ կապված մի քանի պահանջներով գործերի ընդդատությունը» : Չնայաց Նախագծին կից ներկայացված է տեղեկանք այն մասին, որ Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, այնուամենայնիվ անհրաժեշտ է սույն լրացումից բխող լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Ի դեպ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել 05.02.2009թ. ՀՕ-44-Ն օրենքով:

4. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, որն առաջարկում ենք հանել: Քանի որ Օրենսգրքի համապատասխան նորմը համահայցվորներին կամ համապատասխանողներին չի պարտադրում գալ համաձայնության, այլ ճիշտ հակառակը` իրավունք է վերապահում: Իսկ եթեհամահայցվորը կամ համապատասխանողը ցանկանում են հանդես գալ ինքնուրույն, ապա նրանց վրա կտարածվի Օրենսգրքի նույն 5-րդ գլխի համապատասխան դրույթները:

5. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում, որի արդյունքում ստացվում է. « Երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնց իրավունքները վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, որոնց լիազորությունները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով» : Ելնելով վերախմբագրված տարբերակից` առաջարկում ենք նախատեսվող լրացումը հստակեցնել:

6 . Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի «առանձին դատական ակտ» բառերը` ՀՀ օրենսդրությանը` մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխանեցնելու համար, առաջարկում ենք փոխարինել «առանձին ակտ» կամ «առանձին որոշում» բառերով:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին կետին, 16-րդ հոդավածի 1-ին կետին, 1-ին 46-րդ հոդվածի 1-ին կետին:

7. Նախագծի 35-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 86-րդ հոդվածում, որի «5-րդ կետը» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «3-րդ մասի» բառերը:

8. Նախագծի 40-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 93-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ. « Գործին մաuնակցող անձինք եւ դռնբաց դատական նիuտին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, uղագրություն եւ ձայնագրություն:

Գործը քննող դատարանը կարող է արգելել դատական նիuտի կինո եւ լուuանկարահանումը, տեuաձայնագրումը, ինչպեu նաեւ հեռարձակումը ռադիոյով ու հեռուuտատեuությամբ` ելնելով հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումններից» : Դրույթի երկրորդ պարբերությունն առաջարկում ենք ներառել Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող նոր` 6.1-րդ հոդվածում:

9. Նախագծի 45-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենսգրքի 98-րդ հոդվածը, որի 1-ին մասի 4-րդ կետի «օրենքով» բառն առաջարկում ենք փոխարինել «ՀՀ օրենքներով» կամ «ՀՀ օրենսդրությամբ» բառերով:

10. Նախագծի պարունակում է 2 հատ 46-րդ հոդված, ուստի անհրաժեշտ է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան պահպանել հոդվածների համարակալման տրամաբանական հերթականությունը:

11. Նախագծի 2-րդ 46-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենսգրքի 107-րդ հոդվածը, որի 2-րդ մասով սահմանվում է. «Եթե հայցադիմումը ներկայացվել է միաժամանակ 20-ից ավելի հայցվորների կողմից, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, ինչպես նաեւ այդ գործի վերաբերյալ ընդունված բոլոր դատական ակտերը սույն օրենսգրքով սահմանված կարգով, դրանք կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում ուղարկում է հայցադիմումում նշված հաջորդականությամբ առաջին հինգ հայցվորներին … » : Դրույթն առաջարկում ենք հստակեցնել ՀՀ Սահմանադության 14.1-րդ հոդվածի «բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ» սահմանման տեսանկյունից:

Առաջարկությունն ընդունելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերախմբագրել նաեւ Նախագծի 58-րդ հոդվածով լրացվող 138.3-րդ հոդվածի 2-րդ մասը:

12. Նախագծի 50-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություններ կատարել Օրենսգրքի 114-րդ հոդվածում, որի 3-րդ կետի «մաս» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասը» բառով:

13. Նախագծի 64-րդ հոդվածը, Օրենսգրքի փոփոխվող եւ(կամ) լրացվող հոդվածների հերթականությունը պահպանելու համար, առաջարկում ենք տեղափոխել Նախագծի 18-րդ հոդվածից հետո:

II. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածով Օրենսգրքի վերախմբագրված 207-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 43-րդ հոդվածով Օրենսգրքի վերախմբագրված 233-րդ, 44-րդ, 45-րդ, 46-րդ, 47-րդ, 48-րդ, 50-րդ, 51-րդ հոդվածների «կետի» , «կետը», «կետում», «կետ», «կետից», «կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառի համապատասխան հոլովաձեւերով:

2. Նախագծի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 18-րդ, 29-րդ, 35-րդ, 38-րդ, 39-րդ, 41-րդ, 43-րդ հոդվածով Օրենսգրքի վերախմբագրված 233-րդ, 44-րդ, 45-րդ, 47-րդ, 48-րդ, 51-րդ հոդվածների «ենթակետը» , «ենթակետն», «ենթակետում», «ենթակետ», «ենթակետի», «ենթակետից», «ենթակետեր» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կետ» բառի համապատասխան հոլովաձեւերով:

3. Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը: Անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաեւ Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

4. Նախագծի 21-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենսգրքի 140-րդ հոդվածը, որն անհրաժեշտ է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված դատական համակարգի կառուցվածքին:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի 2-րդ հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 222-րդ հոդվածում, մինչդեռ սույն Նախագծի 37-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենսգրքի 222-րդ հոդվածը:

III. «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

IV. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

V. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

VI. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի վերանագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Հայաստանի Հանրապետության օրենքը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»:

2. Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է. «Օրենքի 35-րդ հոդվածի4-րդ մասում «դատական» բառը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված» ուժը կորցրած ճանաչել» : Դրույթը հստակեցման կարիք ունի:

VII. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

VIII. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի վերանագիրն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Հայաստանի Հանրապետության օրենքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»:

2. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենքի 12-րդ հոդվածում, որի «պարբերության» բառն առաջարկում ենք փոխարինել «մասի» բառով:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ են գտնվում.

ա) ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-668.1-14.07.2009,07.09.2010-ՊԻ-010/0), որի 2-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 70-րդ հոդվածը, մինչդեռ սույն Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենի 70-րդ հոդվածում,

բ) ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-1006-28.10.2010-ՊԻ-010/0), որի 6-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, մինչդեռ սույն Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենի 30-րդ հոդվածի 1-ին մասում,

գ) ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-1040.11-29.11.2010-ՊԻ-010/0), որի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 31-րդ հոդվածը լրացներ նոր 1.1-րդ մասով, մինչդեռ նույն լրացումը նախատեսվում է Նախագծի 15-րդ հոդվածով,

IX. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

X. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

XI. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը, որի «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

XII. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                            Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

14 դեկտեմբերի 2010 թ.

N 185

Կատարողներ` Մ.Հակոբյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-659