Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1000-12.10.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է վերախմբագրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածը, որի վերջին պարբերությունն առաջարկում ենք հստակեցնել, հակառակ դեպքում ստացվում է, որ Օրենքով սահմանվում է օրենքների միմյանց հակասության հնարավորություն:

2. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 16-րդ հոդվածի «տերիտորիայում» բառը փոխարինել «տարածքում» բառով: Նույն փոփոխությունն անհրաժեշտ է կատարել նաեւ Օրենսգրքի 94-րդ, 138-րդ, 155-րդ եւ 176-րդ հոդվածներում:

3. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 23-րդ հոդվածում, որի արդյունքում անհրաժեշտություն կառաջանա Օրենգրքի 24-րդ հոդվածի 1-ին պարբերության «23 հոդվածի առաջին մաuում» բառերը փոխարինել «23-րդ հոդվածում» բառերով:

4.Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 29-րդ հոդվածում, որն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ պարբերության «ԽUՀ Միության եւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրական ակտերով այլ բան չի uահմանված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ»:

5. Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 33-րդ հոդվածում: Միաժամանակ առաջարկում ենք հոդվածի 1-ին պարբերության 3-րդ կետի «զուգադիպությամբ» բառը փոխարինել «ելնելով» կամ «բերումով» կամ մեկ այլ համարժեք բառով:

6. Նախագծի 15-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հանել «ձեռնարկությանը» բառը: Նույն փոփոխությունն անհրաժեշտ է կատարել նաեւ Օրենսգրքի մի շարք այլ հոդվածներում: Միաժամանակ առաջարկում ենք փոխել նաեւ դրույթի «հիսուն դրամից» բառերը:

7. Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվում է «Օրենսգրքի 107-րդ հոդվածի վերնագրում, ինչպես նաեւ հոդվածի ողջ տեքստում «կոլտնտեuությունների, uովխոզների» եւ «ու հանրային մյուս տնտեսությունների» բառերը փոխարինել «անձանց սեփականութունը հանդիսացող, ինչպես նաեւ» բառերով»: Փոփոխությունն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ առաջարկվում է երկու տարբեր նախադասություններ փոխարինել մեկ նախադասությամբ:

8. Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին պարբերությունում, որի «Առեւտրական ձեռնարկությունների» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «(կազմակերպությունների)» բառը, այլապես կստացվի նույն բառի կրկնություն:

9. Նախագծի 27-րդ հոդվածով նախատեսվում էՕրենսգրքի 224-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Ներկայացված առաջարկությամբ պայմանավորված առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել Օրենսգրքի 244.13-րդ հոդվածում:

10. Նախագծի 28-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել:

11. Նախագծի 31-րդ հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 243-րդ հոդվածում, մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 243-րդ հոդվածը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել:

12. Նախագծի 35-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 247-րդ հոդվածի 5-րդ կետում «ամնիստիայի» բառը փոխարինել «համաներման» բառով: Նույն փոփոխությունն անհրաժեշտ է կատարել նաեւ Օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին կետում:

13. Նախագծի 43-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 266-րդ հոդվածում «գանգատարկվել» բառը փոխարինել «բողոքարկվել» բառով: Նույն փոփոխությունը, համապատասխան հոլովաձեւերով, անհրաժեշտ է կատարել նաեւ օրենսգրքի 7-րդ, 250-րդ, 264-րդ, 267-րդ, 268-րդ, 270-րդ, 280-րդ, 286-րդ, 287-րդ, 288-րդ, 290-րդ 291-րդ, 292-րդ, 293-րդ, 295-րդ, 298-րդ, 302-րդ, 305-րդ եւ 326-րդ հոդվածներում:

14. Նախագծի 51-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 284-րդ հոդվածի ողջ տեքստում «ադմինիստրացիային» բառերը փոխարինել «վարչակազմին» բառերով: Նույն փոփոխությունը, համապատասխան հոլովաձեւերով, անհրաժեշտ է կատարել նաեւ Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին պարբերությունում եւ 260-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում:

Ներկայացված Նախագծի շրջանակում առաջարկում ենք քննարկել Օրենսգրքում փոփոխություններով եւ լրացումներով պայմանավորված հետեւյալ հարցերը.

1) Օրենսգրքի 25-րդ հոդվածի «արվում է» բառն առաջարկում ենք փոխարինել «կիրառվում է» կամ «իրականացվում է» կամ մեկ այլ համարժեք բառով,

2) Օրենսգրքի 197-րդ հոդվածն առաջարկում ենք հստակեցնել եւ վերախմբագրել,

3) Օրենսգրքի 198-րդ եւ 198.2-րդ հոդվածներն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրական դատարանի 2006թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 649 որոշմանը, որով «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի 2-րդ մասի դրույթները ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող եւ անվավեր,

4) Օրենսգրքի 199-րդ հոդվածն առաջարկում ենք հստակեցնել եւ վերախմբագրել:

5) Նախագծով նախատեսվում է Օրենսգրքի որոշ հոդվածներից հանել «ԽՍՀՄ» եւ «ԽՍՀ միություն» բառերը, սակայն այդպիսի փոփոխությունն անհրաժեշտ է կատարել նաեւ Օրենսգրքի 184-րդ, 261-րդ եւ 262-րդ հոդվածներում:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Ազգային ժողովի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (Պ-869-10.04.2010,15.09.2010-ՊԻ-010/1): Ընդ որում, հիշյալ նախագծի`

ա) 3-րդ հոդվածով եւս նախատեսվում է Օրենսգրքի 206.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել,

բ) 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 223-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ, սույն Նախագծով նախատեսվում է նույն հոդվածն ուժը կորցրած ճանաչել,

գ) 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 223-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ, սույն Նախագծով նախատեսվում է նույն հոդվածն ուժը կորցրած ճանաչել,

դ) 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 232-րդ հոդվածում կատարել փոփոխություններ, մինչդեռ, սույն Նախագծով նախատեսվում է նույն հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Նախագծով ներկայացված առաջարկությունները քննարկել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Պ-869-10.04.2010,15.09.2010-ՊԻ-010/1 փաստաթղթային կոդով օրենքի նախագծի համատեքստում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏԱ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

9 նոյեմբերի 2010 թ.N162

Կատարողներ` Մ.Հակոբյան, Ա.Մխիթարյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-656