Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-977.17.09.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագ իծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագ իծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագ իծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 38-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձ» հասկացությունն առաջարկում ենք սահմանել Օրենսգրքի 2-րդ հոդվածով:

Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման սահմանափակումների սահմանման հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Օրենսգրքի 20-րդ հոդվածով եւ որոշակի ապրանքատեսակների տեղափոխման սահմանափակումներ կամ արգելքներ սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը, ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի 5-րդ հոդվածը հանելումասին հարցը:

2. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 97.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում, որի «միջեւ» բառն առաջարկում ենք հանել:

Միաժամանակ, առաջարկում ենք դրույթը հստակեցնել կամ վերախմբագրել` այն միանշանակ ընկալելու առումով` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

3. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օր առաջ կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օրը չգերազանցող ժամկետում»:

Հիշյալ փոփոխության արդյունքում ենթադրվում է, որ կկանոնակարգվեն ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից առաջ 180 օրվա ընթացքում ՀՀ տարածք ներմուծած գույքը Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով` ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու վերաբերյալ հարցերը: Սակայն, անհրաժեշտ է նշել, որ այդ փոփոխությամբ լիովին չեն կարգավորվելու խնդրո առարկա հարաբերությունների առանձնահատկությունները:

Որպես տարբերակ, առաջարկում ենք դրույթը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը ազատվում է ներմուծման մաքսատուրքի վճարումից, եթե այն ներմուծվել է մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից առաջ 180 օրվա ընթացքումկամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օրը չգերազանցող ժամկետում»:

Բացի այդ, դրույթի «հաշվառվելու» հասկացությունը, օտարերկրացիների առումով, անհրաժեշտ է համապատասխանեցնել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխով սահմանված դրույթի պահանջներին, ըստ որի` օտարերկացին ՀՀ ժամանելուց հետո ձեռք է բերում «կացության կարգավիճակ» եւ դրանից հետո նոր միայն հաշվառվում` այն էլ իր ցանկությամբ:

4. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 139.1-րդ հոդվածով, որի 1-ին մասով սահմանվում է. «Արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը, ինչպես նաեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցների փոխումը»: Հիշատակված դրույթի «հանձնելը» բառն անհրաժեշտ է հստակեցնել կամ սահմանել դրա իրավական բովանդակությունը:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ Օրենսգրքի 198-րդ հոդվածին:

Նախագծի նույն հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ դրույթով սահմանվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Օրենսգրքի 196-րդ եւ 198-րդ հոդվածներով:

5. Նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 148-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Ընդ որում, նախատեսված առաջարկության մեջ ամրագրված մի շարք հռչակագրային բնույթի դրույթներ առաջարկում ենք հանել, օրինակ, «մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով», «մաքսային մարմինների ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու միջոցով» եւ այլն:

Նախագծի նույն հոդվածի 1-ին մասով նախատեսվում է մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառել «ընտրողականության սկզբունքը», ինչը լրացուցիչ սահմանման եւ հստակեցման կարիք ունի` այդ սկզբունքի իրացման ու նշանակության առումով: Այդպիսի սկզբունքի կիրառման վերաբերյալ դրույթի սահմանման անհրաժեշտություն, կարծում ենք, չկա, քանի որ մաքսային հսկողությունը համակարգային առումով չի կարող բովանդակել կամ ներառել հսկողության ենթակա բոլոր ոլորտներն ու առարկաները:

Նախագծի նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ մաքսային հսկողության ձեւերի ընտրության ժամանակ կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ խոսք է գնում մաքսային հսկողության իրականացման նոր մեթոդիկայի մասին, որն Օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` սահմանում է ՀՀ կառավարությունը: Միաժամանակ, «ռիսկերի կառավարման համակարգ» հասկացությունը հստակեցման կարիք ունի, այդ թվում` դրա բովանդակության եւ բաղկացության սահմանման առումով:

Ինչ վերաբերում է Նախագծի նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթներին, ապա անհրաժեշտ է նշել, որ դրանք կրում են հռչակագրային բնույթ եւ դրանցում անհարկի օգտագործվում են այնպիսի արտահայտություններ, որոնք չեն կարող միանշանակ ընկալվել:

Առաջարկում ենք քննարկել Նախագծի 14-րդ հոդվածը հստակեցնելու կամ հանելու մասին հարցը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏԱ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

14 հոկտեմբերի 2010 թ.

N145

Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, Վ.Մանուկյան, հեռ. 588659