Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» , «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-969-30.08.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանցհարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումիցհանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագ ծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագ ծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագ ծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենք ը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 16.1-րդ հոդվածով, որի 1-ին մասի երկրորդ նախադասությունը սահմանում է «Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը»: Միաժամանակ, նույն հոդվածով սահմանվում են հարկային պարտավորությունների մարումների, հարկային պարտավորություններից ավել վճարված գումարների հաշվառման, հարկային հաշվարկների կամ հարկ վճարողի լուծարային հաշվարկների հիման վրա այդ պարտավորությունների, այդ թվում` կանխավճարային կամ նվազագույն հարկերի հաշվառման ընթացակարգերը: Ընդ որում, միեւնույն հոդվածով ամրագրվել են տարաբովանդակ բազմաթիվ դրույթներ, որոնք բերում են իրավական գերկարգավորվածության:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձնական հաշվի քարտերը բացվում են հարկային պարտավորությունների հաշվառման համար, իսկ դրանց «վարման կարգը» բովանդակային առումով իրենից ներկայացնում է հիշատակված ընթացակարգերի համակցություն, ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծով առաջարկվող 16.1-րդ հոդվածի 2-6-րդ մասերը հանելու կամ օրենքի առանձին հավելվածով դրանք ներկայացնելու մասին հարցը:

Ինչ վերաբերում է նույն հոդվածի 7-րդ մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ մինչեւհաշվետու ժամանակաշրջանի ավարտը` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում, ֆիզիկական անձի կողմից հարկային հաշվարկ ներկայացնելն անհրաժեշտ է դիտարկել որպես հարկ վճարողի իրավունք, որի արդյունավետ իրականացմամբ պետք է պայմանավորված լինի հարկային պարտավորությունների հաշվառման առանձին ընթացակարգի սահմանման անհրաժեշտությունը:

2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է չհաշվարկել հարկային մարմնի ստուգման ակտով 10-օրյա ժամկետի համար առաջադրված հարկի գումարների նկատմամբ Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված տույժերը:

Նկատի ունենալով այն, որ տվյալ դեպքում խոսք է գնում հարկային արտոնության նոր տեսակի մասին, ուստի առաջարկում ենք քննարկել Օրենքի 13-րդ հոդվածը հարկային արտոնության նոր տեսակով լրացնելու մասին հարցը:

3. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 1-ին հավելվածում նախատեսվող լրացման համաձայն` հարկ վճարողի կողմից բյուջե փաստացի վճարված ոչ նպատակային գումարները «առաջնահերթ մարվում են տվյալ հարկատեսակի գծով առկա հարկային պարտավորությունները հետեւյալ հերթականությամբ` հարկի գումարները, տույժերը, տուգանքները, իսկ որեւէ հարկատեսակին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատվող տուգանքների գումարները»:

Մինչդեռ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածովհարկի նորմատիվային սահմանումից բխում է, որ բյուջե վճարված ցանկացած վճարատեսակ որոշակի է, ուստի առաջարկում ենք բյուջե փաստացի վճարված ոչ նպատակային գումարները մարել կամ հաշվանցել միայն հարկ վճարողի դիմումի հիման վրա կամ վերջինիս համաձայնությամբ:

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ Նախագծի վերաբերյալ ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները վերաբերում են համապատասխանաբար` «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ եւ 4-րդ, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին, «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին եւ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածներին:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է. «Օրենքի 60-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ … »: Մինչդեռ, նախագծով ներկայացված է նաեւ Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մաս: Ուստի, առաջարկում ենք հանել հիշատակված 2-րդ մասը կամ Նախագծի 5-րդ հոդվածը վերաշարադրել նոր` հետեւյալ խմբագրությամբ. «Օրենքի 60-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`»:

2. Նախագծի 9-րդ հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար»: Դրույթի երկրորդ նախադասությունը, իրավական գերկարգավորվածությունից խուսափելու համար, առաջարկում ենք հանել` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, համաձայն որի` «Իրավական ակտը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով եւ այլ օրենքներով, ինչպես նաեւ տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում»: Այսինքն, եթե սույն օրենքով չնախատեսվի, որ վերոնշյալ հոդվածները կիրառվելու են 2011 թվականի հունվարի 1-ից հետո, ապա դրույթը կընկալվի հենց այդ իմաստով:

Նույն դիտողությունը վերաբերում է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածներին:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսվում է լրացում կատարել Օրենքի 1-ին հավելվածի 4-րդ բաժնի 4.4 կետում, որը, սակայն, վերոնշյալ հավելվածում բացակայում է: Այս առումով առաջարկում ենք հստակեցնել նախատեսվող լրացումը:

Նախագծերի փաթեթում ներառված օրենքների նախագծերի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

28 սեպտեմբերի 2010 թ.

N 136

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588659