Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերիկարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-944-06.07.2010-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերիկարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագ իծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը , օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծով օրենքը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», սակայն, Նախագծում ներառված հոդվածների համակարգային առումով վերլուծությունից բխում է, որ օրենքի կարգավորման առարկան կազմում են` ոչ թե զինված ուժերի` որպես պետական ռազմական կառույցի զինվորական կարգապահության, այլ զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների զինվորական կարգապահության ապահովման հետ կապված հարաբերությունները (տես` «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ 11-րդ հոդվածի 1-ին մասը):

Առաջարկում ենք հստակեցնել Նախագծի վերնագիրը եւ համապատասխանեցնել դրա բովանդակության հետ` հաշվի առնելով «Իրավական ակտերի մաին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջները:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է. « … չխնայել սեփական կյանքը` զինվորական պարտքը կատարելու համար»: Դրույթն առաջարկում ենք քննարկել եւ վերախմբագրել ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համատեքստում` սահմանելով, թե բազմիմաստ այդ արտահայտությունն ինչ իմաստով է օգտագործվելու:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների», ինչպես նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, զինված ուժերի ներքին, կայազորային ու պահակային, շարային եւ մարտական ծառայությունների կանոնագրքերի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների» բառերն, առավել ընդգրկուն դարձնելու համար, առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրության» բառերով կամ սահմանել` ինչպես սահմանված է Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով. « … Հայաuտանի Հանրապետության Uահմանադրություն, oրենքներ եւ այլ իրավական ակտեր»:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «զորային ընկերականություն» բառակապակցությունն առաջարկում ենք հստակեցնել կամ փոխարինել այլ բառերով` այն միանշանակ ընկալելու եւ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու տեսանկյունից:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասի «հրամանատարական ուղղահայաց» հասկացությունն առաջարկում ենք հստակեցնել կամ սահմանել, թե որ իմաստով է այն օգտագործվելու` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

6. Նախագծի 5-րդ հոդվածը վերնագրված է «Կարգապահական իրավունքը»: Իսկ նույն հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «Կարգապահական իրավունքը հրամանատարների (պետերի), ինչպես նաեւ այլ զինծառայողների իրավասությունն է` ենթակա կամ ստորադաս զինծառայողի նկատմամբ կիրառելու խրախուսանքի կամ կարգապահական տույժի տեսակներ»: Մինչդեռ, նույն հոդվածի 2-րդ մասի բովանդակությունը, կարծում ենք, տրամաբանական կապի մեջ չի գտնվում վերնագրի եւ 1-ին մասի հետ: Առաջարկում ենք հոդվածն ամբողջությամբ հստակեցնել եւ վերախմբագրել:

7. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը սահմանում է, որ զինծառայողներին` որպես խրախուսանք, կարող է տրամադրվել հիմնական արձակուրդ, ինչը, մեր կարծիքով, խնդրահարույց է` զինծառայողի ամենամյա հանգստի իրավունքի իրացման տեսանկյունից: Միաժամանակ, առաջարկում ենք հիշյալ դրույթը հստակեցնել` նկատի ունենալով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ եւ 46-րդ հոդվածների պահանջները:

8. Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված ժամկետներն անհրաժեշտ է հստակեցնել եւ համապատասխանեցնել միմյանց:

9. Նախագծի 16-րդ հոդվածի 6-րդ մասի «սպայի պատվի դատարան» հասկացությունն անհրաժեշտ է հանել կամ հստակեցնել` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի պահանջները:

Մ իջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից Նախագիծը խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

30 հուլիսի 2010 թN 118

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659