Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-932-14.06.2010-ՏՀ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի եւ Հրայր Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին

2. Նախագծի վերնագրի «Ազգային ժողովի» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3. Նախագծի 1-ին կետի «ուսումնասիրության վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար» բառերն առաջարկում ենք փոխարինել «ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովին զեկույց ներկայացնելու համար» բառերով` հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 2-րդ կետի բոլոր ենթակետերի «բնագավառի» բառերն առաջարկում ենք հստակեցնել:

5. Նախագծի 3-րդ կետի «անդամները» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հանձնաժողովի» բառը:

6. Նախագծի 4-րդ կետի «ա» ենթակետի «,  որոնք հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկություններ» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ տեղեկատվության տրամադրման ժամկետներն արդեն իսկ կարգավորված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                         Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

28 հունիսի 2010 թ.

N 96

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ. Հակոբյան, հեռ. 588-659