Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-931-14.06.2010-ՏՀ-010/0 )

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության մասին» բառակա-պակցությունն առաջարկում ենք հանել, իսկ «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով:

2. Նախագծի 1-ին հոդվածում «դեկտեմբերի 25-ի» բառերից հետո լրացնել «ՀՕ-51-Ն» բառով` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջները:

3. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածները առաջարկում ենք միավորել` հաշվի առնելով այն, որ դրանցում կատարվող լրացումները վերաբերում են Օրենքի նույն 6-րդ հոդվածին:

4. Նախագծի 2-րդ հոդվածում հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվարկման մեխանիզմներն անհրաժեշտ է սահմանել հարկային եւ պարտադիր վճարների վերաբերյալ օրենսդրությամբ:

5. Նախագծի 5-րդ հոդվածում «96-րդ հոդվածի» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «սույն օրենքի» բառակապակցությունը:

6. Նախագծի 6-րդ հոդվածում «իրացման ոչ ենթակա պարտապանի գույքը» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել «պարտապանի իրացման ոչ ենթակա գույքը» բառակապակցությամբ:

7. Առաջարկում ենք անդրադառնալ նաեւ այն հարցին, թե տվյալ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պետք է վերաբերեն արդյո՞ք, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերություններին (կնքված պայմանագրերին):

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «փոփոխություններ եւ» բառերը, քանի որ Նախագծով առաջարկվում է միայն լրացումներ:

2. Նախագծի 1-ին հոդվածի անհրաժեշտությունը չկա, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն կարգավորում են խնդրո առարկա հարաբերությունները:

3. Նախագծի 2-րդ հոդվածում «այլ» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «ավելի մեծ» բառակապակցությունը:

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածում «հոկտեմբերի 8-ի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ՀՕ-15-Ն» բառով` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի39-րդ հոդվածի պահանջները:

2. Ներկայացված Նախագծի անհրաժեշտությունը չկա, քանի որ այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի հիշատակված հոդվածներով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

13 հուլիսի 2010 թ.

N 107

Կատարող`Իրավախորհրդատվական բաժին

Ա.Սարգսյան, հեռ. 588-425