ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-893-03.05.2010-ՏՀ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախա՟ձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա՟ցում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրա՟պետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հան՟րապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մաս՟նագիտական փորձաքննության է ենթարկ՟վել Հայաստանի Հանրապետության Ազգա՟յին ժողովի աշխատակազմի իրավաբանական վար՟չությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրու՟թյանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչ՟պես նաեւ Հա՟յաս՟տանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաս՟խանության տե՟սանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1.1 Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենքը լրացնել 96–րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն. «ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերա՟դարձվում են հարկային մարմին` համապատասխան արտադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու ամսվանը հաջորդող եռամսյա ժամկետում»:

Վերոհիշյալ պարբերությունից պարզ չէ, թե թատերական, մարզական (սպոր՟տային) եւ կամ զվարճանքի (այդ թվում` երաժշտական) միջոցառումների տոմսերի համար ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները ի՞նչ կարգով եւ ի՞նչ ժամկետում են վերադարձման ենթակա:

Միաժամանակ հիշատակված դրույթի շրջանակում անհրաժեշտ է կարգավորել թատերական, մարզական (սպորտային) եւ կամ զվարճանքի (այդ թվում` երաժշտական) միջոցառումների իրականացման հետ կապված այն հարաբերությունները, որոնք կազ՟մա՟կերպվում են հրավիրատոմսերով:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ զվարճանքիմիջոցա՟ռումներ կազմակերպող կազմակերպությունները կարող են իրացնել ոչ թե տոմսեր, այլ` գանձել մուտքի համար վճարներ, ինչը ներկայումս լայնորեն կիրառվում է զվարճանքի շատ վայ՟րե՟րում:

Նախագծից պարզ չէ նաեւ, թե թատերական կամ զվարճանքի միջոցառումներ հա՟մարվում են, արդյո՞ք, կինոդիտումները, արվեստի գործերի ցուցահանդեսները, հնավայ՟րեր մուտք գործելը եւ այլն:

Ներկայացված հիմնավորումներով պայմանավորված` առաջարկում ենք հստա՟կեցնել Նախագծի 2-րդ հոդվածը:

1.2. Նախագծի 3-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարու՟թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերն առաջարկում են փոխարինել «հարկային եւ մաքսային ծառայության մարմինները»` հաշվի առնելով «Մաքսային ծառա՟յության մասին» եւ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով խնդրո հարաբերությունների իրավակարգավորվածության հանգամանքը:

1.3. Նախագծի 5-րդ հոդվածն առաջարկում ենք հանել, քանի որ նույն Նախագծի 4-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2011 հունվարի 1-ից:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախ՟տումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատա՟րելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առա՟ջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                               Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

1 հունիսի 2010 թ.

N 82

Կատարող`Իրավախորհրդատվական բաժին

Ա.Սարգսյան, հեռ. 588-425