Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-634-29.05.2009,14.04.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետու՟թյան քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառա՟յության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մա՟սին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստա՟նի Հանրապետության օրենքում լրացումներ կատա՟րելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) լրամշակված տար՟բերակը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

I. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նոր՟մերին ու սկզբունքներին համապատասխանության տե՟սանկյունից անհրաժեշտ է նշել հետեւ՟յալը.

1.1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսու՟հետ` Նախագիծ) 4-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում ամրագրված դրույթների համա՟կարգային առումով վերլուծությունից հետեւում է, որ Հայաստանի Հանրապետության վար՟չապետին եւ Հայաստանի Հանրապետության նախարարներին պետական պաշտոն նշանա՟կելու սահմանափակումների վերաբերյալ Նախագծով ներկայացված առաջար՟կությունները չեն բխում Սահմանադրության 85-րդ եւ 88-րդ հոդվածների պահանջներից:

1.2. Նախագծի մի շարք հոդվածներում (8-րդ, 9-րդ, 11-րդ, 15-րդ,20-րդ, 28-րդ եւայլն) առաջարկում ենք հանել «այլ իրավական ակտերով» բառերը` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը 30.2-րդ հոդվածի պահանջը, ըստ որի` քաղաքացիներն ունեն oրենքով uահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծա՟ռա՟յության ընդունվելու իրավունք:

1.3. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում ամրագրվել է հանրային ծառա՟յության միայն «հիմնական սկզբունքները», մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրությանը 30.2-րդ հոդվա՟ծի բովանդակությունից բխում է, որ բացառապես օրենքով պետք է սահմանվեն հանրային ծառայության uկզբունքները:

1.4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված «Հայաստանի Հանրապե՟տու՟թյան Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը» սկզբունքը չի բխում Հայաստանի Հանրապետու՟թյան Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված «Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական պետություն» սկզբունքի բովանդակությունից` նկատի ունենալով մարդու եւ քաղա՟քացու իրավունքների ու ազատությունների գերակայության երաշխավորման սահմա՟նադրա՟կան պահանջը:

1.5. Նախագծի 12-րդ հոդվածում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու նպա՟տակով անձին ներկայացվող պահանջներն առաջարկում ենք հստակեցնել` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով «խտրականությունն» արգելող դրույթի պահանջը:

1.6. Նախագծի 34-րդ հոդվածը չի բխում ՀՀ Սահմանադրության 92-րդ, 93-րդ, 103-րդ եւ այլ հոդվածների, ինչպես նաեւ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 61-րդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածների պահանջներից, քանի որ Սահմանադրությամբ եւ օրենքներով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ վճռաբեկ դա՟տարանի նախագահին` պետական իշխանության այլ մարմինների բարձրաստիճան պաշ՟տո՟նատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմավորմանը մասնակցելու լիազորու՟թյուն չի վե՟րա՟պահվել:

1.7. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար ան՟ձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության եւ էթիկայի կանոնների խախտման առնչու՟թյամբ վարույթ իրականացնելու վերաբերյալ դրույթը` ընդհանուր առմամբ, Սահմանադրության առանձին հոդվածների հետ համապատասխանության կարիք ունի: Այսպես օրինակ, Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ այդպիսի վարույթի իրականացումը չի բխում Սահմա՟նադրության 62-րդ եւ 66-րդ հոդվածների պահանջներից:

II. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել ՀՀ մի շարք օրենքներում, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավա՟խախ՟տումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, «Հայաստանի Հանրա՟պետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Քա՟ղաքացիական ծառայության մասին» եւ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենք՟ներում:

Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-39-րդ հոդվածների առնչությամբ հարկ է նշել, որ դրանց ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա նաեւ ընդունել նոր օրենքներ («Հանրային ծառայողի էթիկայի կանոնների մասին», «Հանրային ծառայողի շահերի բախման հայտարարագրման մասին» եւ այլն):

III. Հայաստանի Հանրապետության օրենքներին ու օրենսդրական տեխնիկային կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

3.1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսու՟հետ` Օրենք)նախագծի վերաբերյալ.

3.1.1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք ավելացնել «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը» բառերը:

3.1.2. Նախագծի 2-րդ հոդվածի (Օրենքի կարգավորման առարկան) 2-րդ եւ 3-րդ մասե՟րում ամրագրված դրույթները եւ 5-րդ հոդվածը (Օրենքի գործողության ոլորտը) հստա՟կեցման եւ միմյանց հետ համապատաս՟խանեցման կարիք ունեն:

3.1.3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «վարչապետի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի» բառերով:

Նախագծի 4-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում են հանրային ծառայության հայեցողական պաշտոնները: Առաջարկում ենք դրույթը լրացնել` «Հայաստանի Հանրա՟պետու՟թյան Ազգային ժողովի աշխատա՟կազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի եւ տեղակալներից մեկի» բառերով:

Նույն հոդվածի 10-րդ մասով սահմանվում են քաղաքացիական պաշ՟տոնները: Դրույթի «վարչական» բառն առաջարկում ենք հանել` ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերին համապատասխանեցնելու համար:

3.1.4. Նախագծի 4-րդ հոդվածի 11-րդ մասի «եթե օրենքով» բառերն անհրաժեշտ է փո՟խարինել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ կոնկրետ նշել, թե Հայաստանի Հանրապետության որ օրենքի մասին է խոսքը` որպես օրինակ, նշելով ՀՀ կա՟ռավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկերը: Առավել եւս, որ նույն սահմա՟նումը գործածված է նույն հոդվածի 12-րդ մասում:

3.1.5. Նախագծի 4-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանվում է պետական ծառայության պաշտոնի հասկացությունը. «Պետական ծառայության պաշտոն՝ պետական ծառայության պաշ՟տոն՟ների անվանացանկով նախատեսված պաշ՟տոն, որի զբաղեցնելու առանձնահատ՟կությունները սահմանվում են  պետական ծառայու՟թյան առանձին տեսակները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով»: «Պետական ծառայության պաշտոն» հասկա՟ցության նորմատիվային սահմանումը տրված է նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազ՟գային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապե՟տության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Ուստի, առաջարկում ենք այս առումով հստակեցնել հիշյալ դրույթները:

3.1.6. Նախագծի 5-րդ հոդվածի 15-րդ կետը սահմանում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է նաեւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վրա»: Դրույթն այս մասով հստակեցման կարիք ունի, քանի որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ չեն եւ աշխատում են ժամկետային աշխատանքային պայմանագրերով:

Միաժամանակ, Նախագծի նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «օրենքի գոր՟ծողությունը տարածվում է հետեւյալ մարմիններում ծառայության պաշտոնների անվանա՟ցան՟կով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա»: Մինչդեռ, նույն օրենքի 28-39-րդ հոդ՟վածներով նախատեսվում է կարգավորել միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթի՟կայի հանձնաժողովի գործունեության հետ կապված հարաբերությունները եւ էթիկայի կանոն՟ների խախտման առն՟չությամբ վարույթի իրականացման կարգը, որոնց պաշտոնները նախա՟տեսված չեն պետական եւ համայնքային մարմինների աշխատակազմերի հանրային պաշտոն՟ների անվանացանկով:

3.1.7. Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ կետում «իրենց մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխան» բառերն առաջարկում ենք հանել:

3.1.8. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում «Սահմանադրությամբ» բառից հետո առա՟ջարկում ենք լրացնել «միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով» բառերով:

3.1.9. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «պահանջների կապակցությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «պահանջների նկատմամբ» բառերով:

Միաժամանակ, նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերը հստակեցման կարիք ունեն` հաշվի առնելով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը եւ դրանցում ամրագրված դրույթները միավորելու անհրաժեշտությունը:

3.1.10. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքով նախատեսված այլ կարգով» բա՟ռերն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով», «պե՟տա՟կան ծառայու՟թյան առանձին տեսակները, ինչպես նաեւ հա՟մայն՟քային ծառայությունը կար՟գավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով» բառերով կամ կոնկրետ նշել, թե Հայաստանի Հանրապետության որ օրենքի մասին է խոսքը:

3.1.11. Նախագծի 16-րդ հոդվածով կարգավորվում է հանրային ծառայության ստաժի հետ կապված իրավահարաբերությունները, սակայն` Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում չի սահմանվել «հանրային ծառայության ստաժ» հասկացությունը:

Միաժամանակ, առաջարկում ենք նույն հոդվածի 1-ին մասի «համա՟պատասխան մար՟միններում» բառերը փոխարինել «սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված մար՟միններում» բառերով: Հաշվի առնելով աշխատանքային ստաժի կարեւորու՟թյունն ու սոցիա՟լական նշանակությունը` առաջարկում ենք նախագծի «Եզրափակիչ եւ անցումային դրույթ՟ները» սահմանող 9-րդ գլխում նախատեսել դրույթներ հանրային ծառայության ստաժի հաշվարկման ու որոշման վերաբերյալ:

3.1.12. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է իրավասու պաշտո՟նատար անձանց տեղեկացնի այլ ծառայողների կողմից կատարած իրավախախտում՟ների, ինչպես նաեւ հանրային ծառայությանն առնչվող ցանկա՟ցած անօրինական, այդ թվում` կոռուպ՟ցիոն գործողությունների մասին»: Այսինքն` հանրային ծառայողի համար նախատեսվում է պարտականություն, որն արդեն ամրագրված է ՀՀ քրեական օրենսդրությամբ: Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված է նաեւ բացառություն ամուսնու եւ մերձավոր ազգա՟կանի նկատմամբ, ինչը, սակայն, հիշյալ դրույթում իր ամրագրումը չի ստացել:

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասը հանել:

3.1.13. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «օրենքով» բառն անհրաժեշտ է փոխա՟րինել «օրենսդրությամբ» բառով կամ կոնկրետ նշել դրույթով նախատեսվող օրենքների անվա՟նումները:

3.1.14. Նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մասի «պետական ծառայության» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հանրային ծառայության» բառերով: Հակառակ դեպքում` Նա՟խագծի 1-ին հոդվածով նախատեսվող համայնքային ծառայությունը դուրս է մնում տվյալ դրույթի կարգավորումից:

3.1.15. Նախագծի 26-րդ եւ 27-րդ հոդվածները հանրային ծառայողի վարձատրության առումով կրկնվում են, ուստի առաջարկում ենք հստակեցնել եւ վերախմբագրել:

3.1.16. Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Հանրային ծառայողի էթիկայի կանոնները եւ շահերի բախման կանոնակարգումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առանձին օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված էթիկայի կանոնագրքով (այսուհետեւ` էթիկայի կանոնագիրք), ինչպես նաեւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով»:

Ելնելով վերոգրյալից` կարծում ենք, որ Նախագծի «Եզրափակիչ եւ անցումային դրույթ՟ներ» սահմանող 9-րդ գլխում անհրաժեշտ է նախատեսել կոնկրետ ժամկետ համապատասխան Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կառավարու՟թյան կողմից Էթիկայի կանոնագիրքը ընդունելու համար, հակառակ դեպքում` հակասություն կառաջանա Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերի միջեւ:

3.1.17. Նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Հանրային ծառայության առանձին ոլորտների, քաղաքական, հայեցողական ու սույն օրենքի 29-րդ հոդվածում նշված պաշտոնատար անձանց համար (այսուհետեւ` բարձրաստիճան պաշտոնատար անձ) ...»: «Բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացությունն անհրաժեշտ է սահմանել նախագծի 3-րդ հոդվածում: Դրույթի «... սույն օրենքի 29-րդ հոդվածում նշված պաշտոնատար անձանց...» բառերն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է հանրային ծառայողի էթիկայի հիմնական սկզբունքները: Ելնելով վերոնշյալից` դրույթն առաջարկում ենք վերախմբագրել:

3.1.18. Նախագծի 29-րդ հոդվածի վերնագրի «վարքագծի» բառն առաջարկում ենք փոխարինել «էթիկայի» բառով, հակառակ դեպքում, անհրաժեշտություն կառաջանա Նա՟խագծի 3-րդ հոդվածում սահմանել «հանրային ծառայողի վարքագիծ» հասկացությունը, կամ «էթիկայի» բառը Նախագծի ամբողջ տեքստում փոխարինել «վարքագիծ» բառի համապա՟տասխան հոլովաձեւերով` առավել եւս, որ այս երկու հասկացությունները, ընդհանուր առմամբ, ունեն նույն իմաստը:

3.1.19. Նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ եւ 8-րդ մասերում, 34-39-րդ հոդվածներում «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացությունն առաջարկում ենք հստակեցնել եւ տալ սահմանումը Նախագծի 3-րդ հոդվածում:

3.1.20. Նախագծի 30-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերում էթիկայի հանձնաժողովի եզ՟րակացության բողոքարկման բովանդակության մեջ առաջարկում ենք ներառել նաեւ բողո՟քարկ՟ման դատական կարգը:

3.1.21. Նախագծի 31-րդ հոդվածի 1-ին մասի «(առանձին դեպքերում վարչական պատասխանատվություն)» բառերն առաջարկում ենք հանել, հակառակ դեպքում անհրաժեշ՟տություն կառաջանա կատարել համապատասխան փոփոխություն Վարչական իրավա՟խախ՟տումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

3.1.22. Նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «սահմանված էթիկայի կանոնները» բա՟ռերն անհաժեշտ է տեղափոխել «խախտելու» բառից առաջ:

3.1.23. Նախագծի 31-րդ հոդվածի 4-րդ մասը հստակեցման կամ խմբագրման կարիք ունի:

3.1.24. Նախագծի 32-րդ հոդվածով սահմանվում է շահերի բախման հայտարարագրման ինստիտուտը: Մեր կարծիքով, անհրաժեշտ է հոդվածի սկզբում կամ Նախագծի 3-րդ հոդվածում տալ «շահերի բախում» եւ «շահերի բախման հայտարարագրում» հասկացությունները սահմա՟նումը: Բացի այդ, անհասկանալի է հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց շրջանակը, որտեղ ընդգրկված չեն «ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանների նախագահներն ու դատավորները, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայն՟քային ծառայությունը»: Ընդհանուր առմամբ` առաջարկում ենք առավել հստակեցնել եւ մանրա՟մասնել նախատեսվող ինստիտուտը:

3.1.25. Նախագծի 33-րդ հոդվածով սահմանվում է հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու կարգը: Մեր կարծիքով սույն դրույթը, հարցին մոտեցման տեսանկյունից, արմա՟տապես վերախմբագրման կարիք ունի, քանի որ ով եւ ինչ կարգով է որակում հոդվածում սահ՟մանվող «ողջամտորեն» տերմինը կամ նվերների գները: Եվ ընդհանրապես ով է եւ ինչ կարգով է հաշվառելու «նվերները»: Այս ամենն արդեն իսկ կարգավորված է ՀՀ քրեական օրենսդրու՟թյամբ: Միաժամանակ.

ա) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանվում է` «սույն հոդվածի 1-ին մասով սահ՟մանված սահմանափակումները չեն տարածվում … կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա», որտեղ հարց է առաջանում, թե հնարավոր է արդյո՞ք, որ կենցաղային հյուրընկալության ժամանակ հանրային ծառայողը ստանա նվեր, որը նախատեսվում է հոդվածի 1-ին մասով,

բ) հոդվածի 3-րդ մասը կարող է վերաբերել միայն հոդվածի 1-ին մասով նախատեսվող նվերներին, քանի որ նույն հոդվածի 2-րդ մասի, հատկապես` 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսվող նվերների վերաբերյալ հնարավոր սեղմ ժամկետում հանրային ծա՟ռայողի կողմից իր վերադասին կամ նրան փոխարինող անձին հայտնելն ուղղակի անհե՟թեթու՟թյուն է,

գ) անհրաժեշտ է հստակեցնել, թե ով եւ ինչ կարգով է որոշում նվերի թույլատրելիությունը կամ անթույլատրելիությունը եւ ինչ պատասխանատվություն է նախատեսվում սույն հոդվածի պահանջների չկատարման համար,

դ) հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե հանրային ծառայողը որ մարմնին պետք է հանձնի թույլատրելի չհամարվող նվերը:

3.1.26. Նախագծի 34-րդ հոդվածի 1-ին մասի «հինգ տարի ժամկետով» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «բացառությամբ սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի» բառերը:

3.1.27. Նախագծի 40-րդ հոդվածը հանրային ծառայության եւ դրա հետ կապված հարա՟բերու՟թյուններ կարգավորող նորմեր պարունակող իրա՟վա՟կան ակտերը սույն օրենքին համա՟պատասխանեց՟ման համար սահմանում է տասնմեկամսյա ժամկետ: Մինչդեռ, Նախագծի 42-րդ հոդվածը սահմանում է. «Համապատասխան մարմիններում հանրային ծառայության պաշ՟տոնների ան՟վա՟նացանկով նախա՟տես՟ված պաշ՟տոններ զբա՟ղեց՟նող աշխա՟տողները համարվում են հանրային ծա՟ռա՟յողներ` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասներորդ  ամսվա ամսի 1-ից»: Այս երկու հոդվածների ժամկետներն անհրաժեշտ է հստակեցնել եւ համապատաս՟խանեցնել միմյանց:

3.1.28. Ընդհանուր առմամբ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակը լրամշակման կարիք ունի:

Միաժա՟մանակ, հարկ է նշել, որ Նախագծի գրեթե բոլոր հոդվածներում հղում է կա՟տարվում պետական ծառայության առանձին տեսակները եւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաս՟տանի Հանրապե՟տության օրենքներին, ինչը կարող է տարաբնույթ մեկնա՟բանությունների ու ընկալումների, ինչպես նաեւ տարբեր իրավական ակտերի միջեւ հակասու՟թյուններ առաջանալու տեղիք տալ: Հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրությանը 30.2-րդ հոդվա՟ծի 2-րդ մասի պահանջը, ըստ որի` հանրային ծառայության սկզբունքները եւ կազմա՟կերպման սկզբունքները սահմանվում են օրենքով, ուստի ենթադրվում է, որ պետական եւ հա՟մայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքները պետք է համապա՟տասխանեն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հան՟րապետության օրենքին:

Նկատի ունենալով հիշյալ հանգամանքը, առաջարկում ենք քննարկել` հանրային ծա՟ռայության իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր նորմերը համակարգված ու կանոնակարգված ձեւով մեկ միասնական ակտով շարադրելու մասին հարցը, ինչը հնարավորություն կտա ունենալ տրամաբանորեն միասնական, հաջոր՟դական ու համակարգված կառուցվածքով «Հայաստանի Հանրապետության հանրային ծառա՟յության օրենսգիրք»:

3.2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատա՟րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողու՟թյուն՟ներ եւ առաջարկություններ չկան:

3.3. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա՟խագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

3.4. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

12 մայիսի 2010 թ

N 62

Կատարող` Մ.Հակոբյան, հեռ. 588-659