Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Պ-870-13.04.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալ՟լաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնա՟գիտա՟կան կրկնակի փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժո՟ղովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու՟թյանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հա՟յաս՟տանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տե՟սանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի բովանդակությունից պարզ չէ, թե 1-ին հոդվածով նախատեսված` պատ՟գամավորների ելույթների ու հայտարարությունների տեսագրությունը տրամադրելու վերա՟բերյալ պատգամավորի դիմումն ինչու պետք է հասցեագրել Ազգային ժողովի նախագահին: Անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ «Ազգային ժողովի կանոնա՟կարգ» ՀՀ օրենքի 111-րդհոդվածի 1-ին մասը սահմանում է, որ Ազգային ժողովի նորմատիվ, փորձա՟գիտական իրավաբանական, կազմա՟կերպչական, փաuտաթղթային, վերլուծական, տեղե՟կատվական, ֆինանuատնտեuական եւ նյութատեխնիկական գործունեությունն ապահո՟վում է Աշխատակազմը, որն uտեղծվում է oրենքով uահմանված կարգով եւ գործում է oրենք՟ների եւ իր կանոնադրության հիման վրա:

2. Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով ներկայացված առաջարկությունները բազմաբովանդակ են եւ նախատեսում են Ազ՟գային ժողովի նախագահի, պատգամավորի ու Աշխատակազմի լիազորություններ սահմանող դրույթներ: Առաջարկում ենք հստակեցնել ներկայացված առաջարկությունների բովանդա՟կությունը, քանի որ այդ հոդվածով նախատեսվող առանձին հարաբերություններ արդեն իսկ կարգավորված են «Ազգային ժողովի կանոնա՟կարգ» ՀՀ օրենքի այլ հոդվածներով:

3. Նախագծի 1-ին հոդվածով ներկայացված առաջարկությունն ենթադրում է լրացու՟ցիչ բյուջետային միջոցների հատկացումներ, որոնք նախատեսված չեն «Հայաստանի Հան՟րապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով: Այդ կապակցու՟թյամբ հարկ է նաեւ նշել, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա նաեւ փոփոխություններ կատարել հիշատակված օրենքում:

4. Միաժամանակ, Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ըստ որի` Կառավարության եզրակացության համաձայն` պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախuերն ավելացնող oրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդ՟հանուր թվի ձայների մեծամաuնությամբ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

10 մայիսի 2010 թ

N 61