Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-862-31.03.2010-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռ՟նության կարգով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկ՟վել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու՟թյանը:

Նախագիծը միջազգային նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյու՟նից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոննե՟րին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է` հարկ վճարողի դիմումի հիման վրա եւ արտահանման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գումարները հաշվանցել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց եւ(կամ) վերադարձնել` առանց ուսումնասիրության եւ ստուգման: Ընդ որում, եթե հաշվանց՟ման կամ վերադարձման ենթակա գումարը գերազանցում է օրենքով սահմանված կարգով որոշված համապատասխան գումարը, ապա` ըստ ներկայացված առաջարկության, հարկ վճարողից գանձվելու է 50 տոկոսի չափով տուգանք` ինչպես ավել հաշվանցված, այնպես էլ` ավել վերադարձված գումարների նկատմամբ:

Մեր կարծիքով, հարկային պարտավորության դիմաց հաշվանցման ենթակա գումարն անհրաժեշտ է տարանջատել վերադարձման ենթակա գումարից եւ այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել այդպիսի իրավախախտումների համար համարժեք պատժա՟չափ սահմանելու մասին հարցը` հիմք ընդունելով դրանց հանրության համար վտան՟գավորության աստիճանը:

Միաժամանակ, Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է արտահանման գոր՟ծարքների մասով` ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի գումարները հարկ վճարողի դիմումի համաձայն ուղղել վերջինիս այլ հարկային պարտավորությունների մարմանը եւ(կամ) վերադարձնել, եթե «հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չի համար՟վում»: Մեր կարծիքով, հստակեցման կարիք ունեն ոչ միայն «ռիսկային հարկ վճարող» հասկացությունը, այլեւ այն չափանիշները, որոնցով պետք է պայմանավորված լինի հարկ վճարողի այդպիսի կարգավիճակը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

27 ապրիլի 2010 թ.

N 56

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Ա.Մխիթարյան, հեռ. 588-636