Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-851-19.03.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Բոստանջյանի, Վահագն Մախսուդյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Գոհարիկ Ենոքյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածում` ՓՄՁ-ի աջակցության պետական ծրագրի ֆինանսավորման չափի սահմանման մասին հարցն առաջարկում ենք քննարկել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` բյուջեների ինքնուրույնության սկզբունքի արդյունավետ իրացման տեսանկյունից:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 5-րդ հոդվածը սահմանում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, ուստի առաջարկում ենք հիշյալ ժամկետը վերանայել կամ Նախագծով ներկայացված առաջարկությունը քննարկել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի շրջանակում:

Նախագծի 5-րդ հոդվածում «5» թիվն առաջարկում ենք փոխարինել «2» թվով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                            Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

14 ապրիլի 2010 թ.N 45

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Ա.Մխիթարյան, հեռ. 588-636