Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-847-16.03.2010-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները եւ դիտողությունները.

«Շքեղության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45–րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծով ներկայացված առաջարկությունների համակարգային առումով վերլուծությունից բխում է, որ շքեղության հարկի օրենքով սահմանված ու ներդրված լինելն ենթադրում է տվյալ հարկատեսակի հարկման բոլոր հիմնական տարրերի միաժամանակյասահմանումը, հակառակ դեպքում` հարկը չի կարող սահմանված եւ ներկայացված լինել օրենքով: Մինչդեռ, Նախագծում բացակայում են` հարկային ժամկետներին, հարկի հաշվառման կարգին, հարկման բազայի հաշվարկման կարգին, հարկի վճարման եղանակների ժամկետներին ու կարգին վերաբերող դրույթներ:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապա-տասխանության տեսանկյունից անհրաժեշտէ նշել, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներում, այդ թվում` «Գույքահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Հողի հարկի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներում:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շքեղության հարկ վճարողներ են հանդիսանում նաեւ` ոչ ռեզիդենտ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իսկ 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարստության (ունեցվածքի) հարկ են վճարելու նաեւ «…Հայաստանի Հանրապետությունից դուրսհարստություն (ունեցվածք) ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները…»: Գտնում ենք, որ հիշյալ առաջարկությունը ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ կարող է առաջացնել, հատկապես գույքի եւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասով:

4. Տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում հստակեցնել «արժեքի» չափանիշները եւ դրա հաշվարկման մեթոդաբանությունը:

5. Նախագծի 1-6-րդ հոդվածները սահմանում են հողամասերի, բնակելի տարածքների, ինչպես նաեւ անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաների հարկման դրույքաչափերը: Միեւնույն ժամանակ, Նախագծի 7-րդ հոդվածը նույնպես նախատեսում է շքեղության հարկի պարտավորություն հարստության (ունեցվածքի) համար եւ սահմանում համապատասխան դրույքաչափեր, որի օբյեկտներ են` հողամասերը, բնակարանները, առանձնատները, անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաները: Մեր կարծիքով, տվյալ առաջարկությունները հստակեցման կարիք ունեն:

6. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «հարստության (ունեցվածքի) հարկի» օբյեկտներ են նաեւ` «…. մշակույթային արժեք ունեցող գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի եւ կերպարվեստի այլ ստեղծագործությունները, թանկարժեք քարերի եւ ոսկյա իրերի բարձրարժեք նմուշներ կամ դրանց հավաքածուները..»: Առաջարկում ենք սահմանել «մշակույթային արժեք» հասկացությունը, դրա գնահատման չափանիշները եւ կարգը:

7. Նախագծի ամբողջ տեքստում շքեղության հարկի օբյեկտները (շարժական եւ անշարժ գույքը, դրամական միջոցները եւ այլն) գործող հարկային օրենսդրությամբ հանդիսանում են գույքահարկի, հողի հարկի եւ եկամտահարկի հարկման օբյեկտներ: Այդ իմաստով առաջարկում ենք քննարկել միեւնույն հարկվող օբյեկտի կրկնակի հարկման բացառման մասին հարցը:

«Հարկերի մասին մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                              Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

13 ապրիլի 2010թ.

N 43

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Ա.Մխիթարյան, հեռ. 588-659