ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-835-22.02.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանո՟նակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնա՟գիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշ՟խատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաս՟խա՟նու՟թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.

Նախ եւ առաջ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հանրային խորհրդի իրավասությանը առնչվող հարցերի շրջանակը հստակ սահմանված է ՀՀ Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի NՆԿ-36-Ն կարգադրությամբ հաստատված Հանրային խորհրդի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն):

Կարծում ենք, որ հիշյալ նախագծով Հանրային խորհրդին պետք է տրվեն հենց իր կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ գործառույթներ, որոնց շրջանակն արդեն իսկ ուրվագծվել է Կանոնադրությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրային խորհրդի` որպես խորհրդակցական մարմնի կարգավիճակն ենթադրում է գործառույթների բավական կանխատեսելի շրջանակ, ուստի, կարծում ենք, որ նպատակահարմար չէ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված խորհրդակցական մարմնին օրենսդրական գործընթացի սուբյեկտ դարձնելը:

Այսպիսով` գտնում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում պետք է ամրագրվեն միայն այն հարցերը, որոնք նշված են Կանոնադրության մեջ, ինչը հնարավորություն կտա Հանրային խորհրդին լիարժեք իրականացնելու Կանոնադրությունից բխող իր խնդիրները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                               Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

23 մարտի 2010 թ.N 27

Կատարող`Վարչության խորհրդատու

Ս.Գեւորգյան, հեռ. 588-682