ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-834-22.02.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունք՟ներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին հա՟մապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին ու օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը.

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի (բացառությամբ "է" եւ "թ" ենթակետերի) եւ 37-րդ հոդվածի 3-րդ կետի "բ" ենթակետի, ինչպեu նաեւ չորuoրյա նիuտերի oրակարգում ընդգրկված եւ երեք հերթական նuտաշրջանի ընթացքում չքննարկ՟ված հարցերն Ազգային ժողովում քննարկվում են արտահերթ:

Բացառություն հանդիսացող` Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «թ» ենթակետը վերաբերում է Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացմանը, կաuեցմանը կամ չեղյալ հայտարարելուն:

Այսինքն` Նախագծով առաջարկվող Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման, կաuեցման կամ չեղյալ հայտարարելու հարցերի արտահերթ քննարկումը հակասում է Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետին:

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածը հա՟նելու մասին հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

23 մարտի 2010 թ.

N 31

Կատարող`Վարչության խորհրդատու

Ս.Գեւորգյան, հեռ. 588-682