Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(փաստաթղթային կոդ` Պ-833-19.02.2010-ՏՀ-010/0)վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու՟թյանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունք՟ներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապա՟տասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ նկատառումները.

Նախագծով առաջարկվում է գույքահարկի գծով արտոնություն նախատեսել ստեղծա՟գործական արվեստանոցների մասով: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ, նախ, «ստեղծագործական արվեստանոց» հասկացությունը նորմատիվային սահմանման անհրաժեշ՟տություն ունի:

Այնուհետեւ, կարծում ենք, որ ներկայացված առաջարկությունը խնդրահարույց է հատկապես հարկվող օբյեկտ համարվող շինությունների կազմում այդպիսի գույքատեսակի առանձնացման, հաշվառման եւ գնահատման տեսանկյունից:

Միաժամանակ, առաջարկում ենք նաեւ տվյալ նախաձեռնությունը քննարկել մշակութային եւ այլ ստեղծագործական գործունեությունում օգտագործվող համանման գույքատեսակի համար հարկման միեւնույն ռեժիմ սահմանելու տեսանկյունից, ինչը, մեր կարծիքով, կապահովի տվյալ ոլորտում տարաբնույթ մեկնաբանությունների եւ խտրական մոտեցումների բացառմանը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                       Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

12 մարտի 2010 թ.

N 25

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Ա.Մխիթարյան, հեռ. 588-636