Եզրակացություն

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-827-16.02.2010-ԱՄ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի, Գագիկ Մինասյանի, Արտակ Դավթյանի, Հակոբ Հակոբյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներկատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

4. Օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին ու 39-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության տեսանկյունից` առաջարկում ենք «Բնակչությանբժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով»:

Նույն նախագծի 4-րդ հոդվածում «նոր մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել«նոր պարբերությամբ» բառերով:

Միաժամանակ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասին եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության տեսանկյունից` առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում.»:

5. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծերի փաթեթիվերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

12 մարտ 2010թ.

N 23

Կատարողներ` Իրավախորհրդատվական բաժին

Ա.Դանիելյան, Ա.Քոչարյան, հեռ. 588-616