ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-818-08.02.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքների եւ օրենսդրական տեխնիկայի կանոնների համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

ա) Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք «1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերի» բառերը փոխարինել«1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի» բառերով:

բ) Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասը առաջարկում ենք լրացնել «բ» կետով:

գ) Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվող «ժբ» կետում «փոստային կապի» բառերը առաջարկում ենք փոխարինել «փոստային կապի կամ սուրհանդակային կապի» բառերով:

դ) Նախագծի 12-րդ հոդվածում «1-ին մասի» բառերը առաջարկում ենք փոխարինել «1-ին եւ 6-րդ մասերում» բառերով:

ե) Նախագծի 15-րդ հոդվածում «1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերի» բառերը առաջարկում ենք փոխարինել«1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի» բառերով:

զ) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի պահանջների համապատասխանության տեսանկյունից` առաջարկում ենք Նախագծում առկա«եւ/կամ» շաղկապները փոխարինել «կամ» շաղկապով: 

է) Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցման կարիք ունի «եւ այլ բնագավառներում» արտահայտությունը:

ը) Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասում «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի վերնագրից համապատասխան բառերը հանելիս առաջարկում ենք վերաշարադրել այդ հոդվածի վերնագիրը, օրինակ` «Սույն օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվությունը»:

թ) Առաջարկում ենք նաեւ քննարկել Նախագծի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթները :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

3. «Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                      Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

03 մարտի 2010թ.

N 16

Կատարող`Վարչության խորհրդատու

Ս.Գեւորգյան, հեռ. 588-682