Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

(փաստաթղթային կոդ` Կ-787-02.12.2009-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու-թյան կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

« Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1) Ներկայացված Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերն առաջարկում ենք համապատսախանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 89-րդ հոդվածի պահանջներին:

2) Նախագծի 4-րդ հոդվածի վերաբերյալ առաջարկում ենք քննարկել կամ հանել բանավոր աշխատանքային պայմանագրի ինստիտուտի նախատեսման մասին հարցը, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ գործատուի եւ աշխատողի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ դրանց չկատարելու դեպքում նաեւ պատասխանատվություն կիրառելը պետք է հստակ իրենց ամրագրումը ստանան, հակառակ դեպքում դրանց իրավաչափության վիճարկումը խիստ սահմանափակ բնույթ կունենա:

3) Նախագծի 9-րդ հոդվածում առաջարկում ենք հստակեցնել «ներկայացուցիչների կանոնադրությանը» վերաբերող դրույթը, քանի որ պարզ չէ, թե ինչպիսի կանոնադրական փաստաթղթի մասին կարող է խոսք գնալ:

4) Նախագծի 22-րդ հոդվածը նախատեսում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս առաջարկությունը հստակեցման կարիք ունի, քանի որ, մի կողմից, աշխատանքի ընդունման մասին ակտի կամ հրամանի բովանդակությունը լինելու է բավականին ծավալուն, իսկ մյուս կողմից, այդ պայմանները, մեր կարծիքով, պետք է պարտադիր ներառվեն նաեւ աշխատանքային պայմանագրի մեջ:

5) Նախագծի 23-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգիրքը լրացնել նոր 84.1-րդ «պայմանագիր եւ օրենք» վերտառությամբ հոդվածով: Առաջարկում ենք հիշյալ լրացումը քննարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից:

6) Նախագծի 24-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 85-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասի համաձայն` «Աշխատանքի ընդունումըձեւակերպվում է գործատուի կամ նրա կողմից լիազորված, աշխատանքի ընդունելուիրավասություն ունեցող անձի ընդունած իրավական ակտով, որը աշխատողին է հանձնվում պատշաճ կարգով »: Բացի այդ, նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ` «Աշխատողը պարտավոր է աշխատանքի ընդունման մասին իրավական ակտում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքի ընդունման մասին իրավական ակտում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է այն չեղյալ ճանաչելու վերաբերյալ իրավական ակտ ընդունելու համար»: Հիշատակված դրույթները, մեր կարծիքով, որոշակիացման կարիք ունեն: Միաժամանակ դրանց վերլուծությունից չի հետեւում, թեկոնկրետ, անհարգելի որ դեպքերի մասին կարող է խոսք գնալ:

7) Նախագծի 26-րդ հոդվածի «միջնակարգ» բառն անհրաժեշտ է փոխարինել «միջին» բառով, ինչը կբխի նույն նախագծի 75-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող փոփոխության բովանդակությունից:

8) Նախագծի 34-րդ հոդվածով առաջարկվում է օրենսգրքի 105-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-րդ մասի համաձայն` «Այլ աշխատանքի փոխադրում չի համարվում եւ աշխատողի համաձայնությունը չի պահանջվում նույն գործատուի մոտ այլ աշխատատեղ, նույն վայրում այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխելը, այլ մեխանիզմի կամ ագրեգատի վրա աշխատանք հանձնարարելը` աշխատանքային պայմանագրով նախա-տեսված աշխատավարձի, մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի սահմաններում»: Այդ դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ գործատուի նախաձեռնությամբ աշխատողի աշխատատեղը փոխելուն վերաբերող փոփոխություններին, կարծում ենք, աշխատողը պետք է պարտադիր տեղեկացվի:

9) Նախագծի 37-րդ հոդվածը հարկավոր է հստակեցնել, քանի որ, նախատեսվող լրացումը տեղայնացնելու դեպքում լրացվող հոդվածի բովանդակությունից պարզ չէ, թե ի՞նչ իրավակարգավորման մասին է խոսք գնում:

10) Նախագծի 39-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 113-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ կետի համաձայն` «արտադրության ծավալների, տնտեuական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի եւ (կամ) հաստիքների կրճատման դեպքում.»: Առաջարկում ենք քննարկել հիշյալ դրույթը «նախապես աշխատողին տեղեկացնելով այդ մասին» բառերով լրացնելու մասին հարցը:

Ինչ վերաբերում է նույն հոդվածի 11-րդ, 12-րդ կետերին եւ 3-րդ մասի վերջին պարբերությանը, ապա առաջարկում ենք դրանք հստակեցնել եւ որոշակիացնել ներկայացված առաջարկությունների համատեքստում:

11) Նախագծի 48-րդ հոդվածով նախատեսվում է օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Փոփոխվող հոդվածում, կարծում ենք, բաց է մնացել «դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որին համապատաuխան` աշխատողը ենթարկվել է այնպիuի պատաuխանատվության, որը հնարավորություն չի տալիu շարունակելու աշխատանքը» դրույթը: Առաջարկում ենք քննարկել գործատուի նախաձեռնությամբ առանց ծանուցման աշխատանքային պայմանագրի լուծելու հիշյալ դեպքը նախատեսելու մասին հարցը:

12) Նախագծի 55-րդ հոդվածի «սահմանվում է օրենքով» բառերը առաջարկում ենք փոխարինել «սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, կամ անհրաժեշտ է նշել օրենքի անվանումը:

13) Նախագծի 97-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենքներով» բառերը անհրաժեշտ է փոխա-րինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

14) Ներկայացված Նախագիծը հարկավոր է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 9-րդ պարբերությանը` համաձայն որի. «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է առանձնացված կետերով բաժանված պայմաններով, եւ այդ կետերն իրարից առանձնացված չեն uտորակետով կամ "եւ" կամ "ու" կամ "կամ" շաղկապով, այդ նորմի կիրառման համար բավարար է պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե այլ բան չի բխում տվյալ նորմի բովանդակությունից»:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկում ենք հանել օրենքներն ուժի մեջ մտնելու վերաբերյալ հոդվածները կամ վերանայել դրանցում նախատեսված ժամկետները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

29 դեկտեմբերի 2009թ.

N 67

Կատարողներ`Իրավական փորձաքննության բաժին
Ք.Գեովշանյան, Ք.Մանուկյան, հեռ. 588-636
Իրավախորհրդատվական բաժին
Ա.Դանիելյան, Ա.Քոչարյան, հեռ. 588-616