Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-769-17.11.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Նիկոյանի, Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի, Կարեն Ավագյանի, Համլետ Հարությունյանի, Արման Սահակյանի եւ Էդուարդ Շարմազանովի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության օրենքներին, այդ թվում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

I. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.

«Կուսակցությունը միակ հասարակական միավորումն է, որն իրավունք ունի թեկնածուներ առաջադրել Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ավագանու ընտրություններում:

Հայաuտանի Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կատարվում է կուuակցության համագումարի կամ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ:

Ազգային ժողովի ընտրություններում կուuակցության պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է կուuակցության մշտական գործող ղեկավար մարմնիորոշմամբ:

Հայաuտանի Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորների թեկնածուների առաջադրմանը վերաբերող կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի նիստին մասնակցում են կուսակցության տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանումների ղեկավարները` կուuակցության կանոնադրությամբ uահմանված կարգով»:

Ներկայացված առաջարկության առաջին պարբերության « տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ավագանու ընտրություններում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Երեւան քաղաքի ավագանու» բառերով, քանի որ ՀՀ ընտրական օրենսգիրքը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների եւ ավագանու թեկնածուների առաջադրման համար նախատեսում է միայն ինքնաառաջադրման ինստիտուտ (ՀՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդված, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված):

Միաժամանակ, նույն դրույթի 3-րդ պարբերության «մշտական գործող ղեկավար մարմնի» բառերն առաջարկում ենք համապատասխանեցնել ՀՀ ընտրական օրենսգրքում գործածվող «մշտապես գործող ղեկավար մարմնի» բառերին:

Նույնը վերաբերում է նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 17-րդ հոդվածի 6-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի « մշտական գործող ղեկավար մարմնի» բառերին:

II. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. « Կուuակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է «Կուսակցությաունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` իր համագումարի կամմշտապեu գործող մարմնի որոշմամբ: Յուրաքանչյուր կուuակցություն իրավունք ունի առաջադրելու Հայաստանի Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու»:

Ներկայացված առաջարկությունը հստակեցման կամ վերախմբագրման կարիք ունի, քանի որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, թե կուսակցությունը ինչ կարգով կարող է ընտրել Հանրապետության Նախագահի թեկնածու, իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ գլուխը նախատեսում է Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման կարգը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

14 դեկտեմբերի 2009թ.

N 52

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659