Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-764-12.11.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նա եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 33.1-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Սակայն, ըստ էության, ավելացվում է միայն մեկ պարբերություն: Առաջարկում ենք նախատեսվող փոփոխության 3-րդ պարբերությունը ներկայացնել որպես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 33.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության լրացում:

2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 33.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. « Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի եւ հանձնաժողովի անդամների վարձատր ությունը կատարվում է «Հայաuտանի Հանրապետության oրենuդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքին համապատաuխան»: Մինչդեռ, «Հայաuտանի Հանրապետության oրենuդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը վարձատրություն է սահմանում միայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի (4-րդ հոդված) եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի (11-րդ հոդված) համար:

Առաջարկում ենք քննարկել «Հայաuտանի Հանրապետության oրենuդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի վարձատրությունը սահմանող դրույթի վերաբերյալ լրացում կատարելու մասին հարցը:

3. Վերոնշյալ առաջարկներն ընդունելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա Նախագիծը ներկայացնել փաթեթով, վերնագրելով` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետության oրենuդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ»:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

8 դեկտեմբերի 2009 թ.

N 47

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Մ. Հակոբյան, հեռ. 588-659