Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«1998-2009 թթ. Հայաստանի Հանրապետությունում (բացառությամբ աղետի գոտու) իրականացված շինարարական աշխատանքների (բնակարանաշինություն, կրթական, առողջապահական եւ մշակութային օբյեկտների շինարարություն, ճանապարհաշինություն եւ այլն) համար ներդրված ֆինանսական եւ այլ միջոցների օգտագործումը, կատարված աշխատանքները, անցկացված շինարարական մրցույթները, քաղաքներում իրացման գոտիների տարածքներում գերակա հանրային շահով պայմանավորված իրականացված շինարարական ծրագրերից շահույթների ստացման եւ այդ շահույթներից պետության նկատմամբ ծագած պարտավորությունների կատարումը (պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցները), նախկինում իրացման գոտիներում հաշվառված (բնակված) քաղաքացիների փոխհատուցման տրամադրման վիճակը, բնակարանների բախշման գործընթացը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-759-10.11.2009-ՏՀ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «1998-2009 թթ. Հայաստանի Հանրապետությունում (բացառությամբ աղետի գոտու) իրականացված շինարարական աշխատանքների (բնակարանաշինություն, կրթական, առողջապահական եւ մշակութային օբյեկտների շինարարություն, ճանապարհաշինություն եւ այլն) համար ներդրված ֆինանսական եւ այլ միջոցների օգտագործումը, կատարված աշխատանքները, անցկացված շինարարական մրցույթները, քաղաքներում իրացման գոտիների տարածքներում գերակա հանրային շահով պայմանավորված իրականացված շինարարական ծրագրերից շահույթների ստացման եւ այդ շահույթներից պետության նկատմամբ ծագած պարտավորությունների կատարումը (պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցները), նախկինում իրացման գոտիներում հաշվառված (բնակված) քաղաքացիների փոխհատուցման տրամադրման վիճակը, բնակարանների բախշման գործընթացը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծը (այսուհետ` Որոշման նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Որոշման նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Որոշման նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նա եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Որոշման նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 48-րդ եւ 52-րդ հոդվածների պահանջներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Որոշման նախագիծը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ եւ 40-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներին:

Որոշման նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                            Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

8 դեկտեմբերի 2009 թ.

N 42

Կատարող` Իրավախորհրդատվական բաժին,

Ա. Դանիելյան, հեռ. 588-616