ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-749-30.10.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորներ Վարդան Բոստանջյանի եւ Գոհարիկ Ենոքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը(այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաս-խանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 1- ին հոդվածի առաջին պարբերության մեջ առաջարկում ենք «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով:

2. Նախագծում ներկայացված առաջարկությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված դրույթի հետ համապատասխանության խնդիր է առաջացնում: Վերջինս հարկի զրոյական դրույքաչափի կիրառման հնարավորություն ընձեռում է բոլոր այն արտահանողների համար, որոնք ապրանքներն արտահանում են «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով: Ուստի, առաջարկում ենք Նախագծով ներկայացված առաջարկությունը քննարկել հիշատակված նորմի համատեքստում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

27 նոյեմբերի 2009թ.

N 34

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Վ.Մանուկյան, հեռ. 588-360