Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-742-22.10.2009-ՄԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագծերի փաթեթի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում … ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան, ինչպես նաեւ իրավաբանական անձանց` առեւտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը …»: Մինչդեռ, նման ցանկերՀայաստանի Հանրապետության օրենքներով գործնականում սահմանված չեն:

Այս առումով առաջարկում ենք քննարկել «ցանկերի»` օրենքով սահմանելու հարցը ՀՀ Սահմանադրության վերոնշյալ դրույթի համատեքստում, քանի որ նման ցանկերի սահմանումը միայն օրենքներով պրակտիկորեն շատ բարդ խնդիր է եւ ամեն մի փոքր փոփոխության կարիք առաջանալու դեպքում անհրաժեշտություն կառաջանա հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Նախագծերի փաթեթըհամապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1) Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ` Օրենք/ 3-րդ հոդվածում կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացում: Առաջարկում ենք Օրենքի 3-րդ հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` մասնավորապես, Նախագծի 2-րդ հոդվածի`

ա/ 1-ին կետի «չորրորդ» բառը փոխարինել «1-ին մասի երրորդ» բառերով,

բ/ 2-րդ կետի «հինգերորդ» բառը փոխարինել «1-ին մասի չորրորդ» բառերով,

գ/ 3-րդ մասի «վեցերորդ» բառը փոխարինել «1-ին մասի հինգերորդ» բառերով,

դ/ 4-րդ մասի «յոթերորդ» բառը փոխարինել «1-ին մասի վեցերորդ» բառերով:

2) Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի «օրինական» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքով չարգելված» կամ այլ համարժեք բառով:

3) Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի. «Տեղեկատվություն տնoրինողն oրենuդրությամբ uահմանված կարգով մշակում եւ հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը փակցնում է իր գտնվելու վայրում` բոլորի համար տեuանելի տեղում»: Կարծում ենք, որ «բոլորի համար տեսանելի վայրում տեղեկատվության ստանալու կարգի փակցնելը» խիստ անհրաժեշտ է, ուստի առաջարկում ենք վերոնշյալ դրույթը սահմանել օրենքով:

4) Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող փոփոխությունն անհասկանալի է, ուստի առաջարկում ենք «իրավասության տակ գտնվող» բառերը փոխարինել «տնօրինության տակ գտնվող» բառերով:

5) Նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետը` « …տնoրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնoրինման կարգը»: Առաջարկում ենք տեղեկությունների ցանկը սահմանել Օրենքով, քանի որ ճիշտ կլինի յուրաքանչյուր ոք մինչ դիմելը իմանա, թե տեղեկատվություն տնօրինողը տիրապետում է արդյոք անհրաժեշտ տեղեկատվությանը: Այլ հարց է, որ պետք է առավել հստակեցվի «ցանկ» հասկացությունը:

6) Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի`

ա) 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է. «Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը»: Այս առումով առաջարկում ենք քննարկել հիմնավորման «սահմանները»: Հակառակ դեպքում դժվար կլինի պարզել Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվող «օրինական նպատակը»,

բ) 3-րդ մասով սահմանվում է. «Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը եւ ազգանունը»: Անհասկանալի է ներկայանալու պարտադիրությունը, առավել եւս, որ նույն վերախմբագրված 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բանավոր հարցումները չեն գրանցվում,

գ) 4-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, թե երբ կարող է պատասխան տրվել բանավոր հարցմանը: Ստացվում է, որ միայն այն դեպքում, երբ հարցումը վերաբերվում է տեղեկատվություն տնօրինողին: Իսկ եթե անձը, օրինակ` «Սփյուռ» կամ «Արեգ» տեղեկատուից հեռախոսի միջոցով փորձում է ճշտել որեւէ կազմակերպության հեռախոսահամար կամ հասցե, ապա նրան տեղեկատվություն չպետք է տրամադրվի: Ընդհանուր առմամբ, առաջարկում ենք քննարկել վերախմբագրված 9-րդ հոդվածի բանավոր հարցման եւ պատասխան ստանալու կարգը:

7) Նախագծի9-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «2-րդ» բառը փոխարինել «1-ին» բառով: Այս փոփոխությունը հստակեցման կարիք ունի, քանի որ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետով վերոնշյալ 1-ին մասը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել:

8) Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1 կետ, որի «հնարավորության» բառն առաջարկում ենք փոխարինել «անհրաժեշտության» կամ այլ համարժեք բառով:

9) Միաժամանակ առաջարկում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «հանրային նշանակության կազմակերպություն» տերմինն առավել հստակեցնել` նրա կազմակերպաիրավական առումով:

4. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

5. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Ներկայացված Նախագծերի փաթեթի փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել է ՀՀ օրենսդրության համապատասխան ոլորտը: Արդյունքում վերլուծվել են նաեւ «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 113-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է. «Uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը գործում է միայն քաղաքացիների առաջարկությունների մաuով»: Այսինքն, քաղաքացիների դիմումները եւ բողոքներն այլեւս «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվելու: Միաժամանակ նշենք, որ վերոնշյալ ՀՀ օրենքի ընդունումից բխող համապատասխան փոփոխություններ չեն կատարվել:

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ)»: Իսկ 19-րդ հոդվածով սահմանվում է վարչական վարույթի հասկացությունը «Վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է»: Այսինքն, քաղաքացու դիմումը սույն օրենքի կարգավորման առարկա է դառնում միայն այն դեպքում, երբ վերջինիս միտված է որեւէ վարչական ակտ ընդունելուն:

Արդյունքում ստացվում է, որ քաղաքացու բողոքներն ընդհանրապես որեւէ օրենքով չեն կարգավորվում, առաջարկությունները կարգավորվում են «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մաuին» ՀՀ oրենքով իսկ դիմումները կարգավորվում են. տեղեկատվություն ստանալու առումով` ներկայացված Նախագծով, իսկ վարչական ակտ ընդունելուն ուղղվածները` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Մնացած բոլոր հարցերում առաջանում է «օրենքի բաց»:

Ելնելով վերը նշվածից առաջարկում ենք քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկությունների առումով քննարկել մեկ ընդհանուր միասնական օրենք ընդունելու հարցը, որտեղ կկարգավորվեն քաղաքացու կողմից ներկայացվող պահանջների հնարավորինս բոլոր տարբերակները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

17 նոյեմբերի 2009թ.

N 24

Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին,

Մ. Հակոբյան, հեռ. 588-659

Իրավախորհրդատվական բաժին,

Ա.Դանիելյան, Ա. Քոչարյան, հեռ. 588-585