Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-722-28.09.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Լիլիթ Գալստյանի, Արմեն Ռուստամյանի, Հրայր Կարապետյանի, Ռուզաննա Առաքելյանի եւ Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա՟նադրությանը:

Օրենքի Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համա՟պատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումն անհրաժեշտ է համապատաս՟խանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսան՟կյու՟նիցառաջարկում ենք.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 397.1-րդ հոդվածը լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ. «Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը, արդարացնելը կամ ուրանալը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»:

Ներկայացված դրույթի վերաբերյալ առաջարկում ենք քննարկել եւ առավել հստա՟կեցնել առաջարկվող փոփոխության բովանդակությունը` «հերքելու, մեղմացնելու, հավանու՟թյուն տալու, արդարացնելու կամ ուրանալու» իրականացման ձեւի առումով. ինչպես սահ՟մանված է, օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի նույն 397.1-րդ հոդվածով. «Համակարգ՟չային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղաuպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված uույն գլխի մյուu հոդվածներով նախատեuված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը...»: Հակառակ դեպքում, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված դրույթների հետ համապատասխանեցման խնդիր կառաջանա, ըստ որի. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոuքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, uտանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական uահմաններից...»:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Մ. Հակոբյան

Ա. Քոչարյան