Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-703-15.09.2009-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի, Լիլիթ Գալստյանի եւ Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

4. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

5. Նախագծի վերաբերյալ ներկայացվում է հետեւյալ առաջարկությունը.

Հիմք ընդունելով,որ «ՀՀ քրեական օրենսգրքի» 164-րդ հոդվածի դիսպոզիցիան հիմնականում սահմանում է լրագրողի օրինական գործունեության ապահովման երաշխիքները, մասնավորապես` «տեղեկատվություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը... », առաջարկում ենք փաստաբանի օրինական գործունեությունը երաշխավորող, այսինքն, նման գործունեությանը խոչընդոտ հանդիսացող արարքները եւ դրանց համար նախատեսվող քրեական պատիժըսահմանել առանձին հոդվածով, հաշվի առնելով դրանց տարբերությունը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Ք. Գեովշանյան

Ա. Մխիթարյան

Ս. Համբարձումյան