ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-244-31.07.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով՝ հաշվի առելով, որ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքում կատարել մեկից ավելի փոփոխություններ:

2. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 8-րդ, 18-րդ հոդվածի 3-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածն ամբողջությամբ խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 26-րդ մասում «տասնհինգապատակի» բառերը փոխարինել «երեսնապատիկի» բառերով: »՝

3. Նախագծի 2-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքի 126-րդ հոդվածի՝» բառերով, այնուհետեւ հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունները վերաբերում են Օրենսգրքի միեւնույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին՝ առաջարկում ենք նշված փոփոխությունները Նախագծում նախատեսել մեկ հոդվածում՝ առանձին մասերով, մասնավորապես որպես Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մաս՝ նոր պարբերությամբ շարադրել Օրենսգրքի նշված հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությունը, իսկ, որպես 2-րդ մաս՝ նոր պարբերությամբ շարադրել Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծից հանել օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված փոփոխությունների ինկորպորացված դրույթները՝ հաշվի առնելով, որ փոփոխությունները արդեն իսկ նախատեսվում են Նախագծի համապատասխան հոդվածներով:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող՝ Պետաիրավական փորձաքննության բաժին

                        (հեռ. 011-513-361)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող՝ Պետաիրավական փորձաքննության բաժին

                        (հեռ. 011-513-361)