ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-236-25.07.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում հղում կատարված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» անվանումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

2. Նախագծի 1-ին հոդվածում « (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) » բառերն անհրաժեշտ է հանել, նկատի ունենալով, որ Նախագիծը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին այլեւս հղումչի պարունակում:

3. Նախագծի 1-ին հոդվածում ներառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ մասը, այն է՝ ««18. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, եւ եթե առանց հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով »:», որում արդեն իսկ փոփոխված է տուգանքի չափը «հարյուրհիսնապատիկի », անհրաժեշտ է հանել:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Կատարող՝

Սոցիալական, կրթական,

առողջապահական հարցերի բաժնի

գլխավոր մասնագետ՝  Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-236-25.07.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

Կատարող՝

Սոցիալական, կրթական,

առողջապահական հարցերի բաժնի

գլխավոր մասնագետ՝  Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)