ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-238-25.07.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում «ՀայաստանիՀանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 2-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի(այսուհետ՝Օրենք) 125-րդ հոդվածի 1-ինմասի 1-ին կետը եւ 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այսինքն, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն առաջարկվում է կատարել փոփոխություններ: Մինչդեռ, Նախագիծը վերնագրված է « ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ »: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի վերնագիրը եւ բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:» :

3. Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ սահմանադրական օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, սահմանադրական օրենքի ընդունման տարին, ամիսը տառերով , ամսաթիվը, հերթական համարը եւ սահմանադրական օրենք բառերը:

4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, որով Ազգային ժողովի նախագահի տեղակալներին հնարավորություն է տրվում հրավիրել խորհրդարանական լսումներ: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է լրացումներ կատարել նաեւ Օրենքի 6-րդ հոդվածում եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման հավելվածում:

Կատարող՝

Փորձագիտական եւ վերլուծական

վարչության սոցիալական, կրթական,

առողջապահական հարցերի բաժնի

գլխավոր մասնագետ՝                                                      Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումկատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-238-25.07.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺՈ-267-Ն որոշման հավելվածում լրացումներ նախատեսող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ հաշվի առնելով Նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Կատարող՝

Փորձագիտական եւ վերլուծական

վարչության սոցիալական, կրթական,

առողջապահական հարցերի բաժնի

գլխավոր մասնագետ՝                                                          Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)