ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-234-22.07.2019-ՊԻ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը այսուհետ՝ Նախագիծ իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Սահմանադրության 147-րդ հդվածի 2-րդ մասի համաձայն. «Նախարարությունների ցանկը եւ Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով:..»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Խմբակցության կամ պատգամավորի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ քաղաքացիական նախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել Սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածով, 121-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 189-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված օրենքների նախագծեր:»: Մինչդեռ, Նախագծով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի10-րդ հոդվածըլրացնել նոր 121 -րդ մասով:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծիվերնագրում եւ 1-ին հոդվածում «ՀայաստանիՀանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                               ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-234-22.07.2019-ՊԻ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքիկամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                              ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)