ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-231-22.07.2019-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2311 -22.07.2019-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2312 -22.07.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունները տեղերով փոխել՝ օրենսգրքի փոփոխվող հոդվածների տրամաբանական հաջորդականությունը պահպանելու համար:

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 207-211-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով քննչական ենթակայությունը սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասով: Հետեւաբար, հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է ուժըկորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-րդ եւ 211-րդ հոդվածները՝ առաջարկում ենք համապատասխան փոփոխությունը կատարել նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասում:

3. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «424 հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի» բառերն առաջարկում ենք փոխարինել «424-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Փաթեթի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                   Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-231-22.07.2019-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-2311 -22.07.2019-ՊԻ-011/0)եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2312 -22.07.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                   Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)