ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-230-22.07.2019-ՊԻ-011/0)եւ «Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2301 -22.07.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի (այսուհետ՝ Նախագիծ ) վերնագրում եւ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն հանել, իսկ 2-րդ կետի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:Վերջինս վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի2-րդ կետին:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ ) 1-ին հոդվածում հղում կատարված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի անվանումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

4. Փաթեթով առաջարկվում է նախատեսել քրեական պատասխանատվություն մինչեւ ներում շնորհելը կամ ներման շնորհելը մերժելու հրամանագրի հրապարակումը տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կողմից ներման խնդրագրի վերաբերյալ տվյալները հրապարակելու դեպքում, մինչդեռ, Փաթեթով նախատեսված չէ, թե ո՞ր մարմնի կողմից է կատարվելու նախաքննությունը: Ուստի, անհրաժեշտ է լրացում կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի «Քննչական ենթակայությունը» վերտառությամբ190-րդ հոդվածում:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՝                                                                     ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-230-22.07.2019-ՊԻ-011/0)եւ «Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2301 -22.07.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում լրացում նախատեսող օրենքի նախագիծ:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                      ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)