ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-228-19.07.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2281 -19.07.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝.» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)1-ին հոդվածում լրացնել նոր պարբերություն.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի «Օրենսգրքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքի 23-րդ հոդվածում լրացնել նոր՝ 2-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի «10-րդ կետը» բառերն առաջարկում ենք փոխարինել «10-րդ կետում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել օրենսգրքի 63.6-րդ հոդվածում համաձայն որի վարչական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ ռեկրեացիայիհամար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոները խախտելու դեպքում: Այսինքն ստացվում է, որ որ 63.6-րդ հոդվածով սահմանված զանցանքը լրացվում է նոր զանցակազմով (նախատեսված խախտումը ռեկրեացիայի համար ), իսկ նույն նախագծի 2-րդ հոդվածով վերջինիս ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսվում է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ ……, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վաթարացնում են անձի իրավական վիճակը: Հետեւաբար, առաջարկում ենք 2-րդ հոդվածով նախատեսել, որ օրենքը ուժի մեջ է մտնեում պատոնական հրապարակաման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Փաթեթի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-228-19.07.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-2281 -19.07.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                             Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)