ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-197-19.06.2019-ՊԻ-011/0), ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-1971 -19.06.2019-ՊԻ-011/0),« « Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-1972 -19.06.2019-ՊԻ-011/0), « «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-1973 -19.06.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին», ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», « « Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ « «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Օրենքի նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի մասերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի մասը համարակալել: Նույնը վերաբերում է Նախագծի 11-րդ եւ 12-րդ հոդվածներին:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերն առաջարկում ենք փոխարինել «վարչապետը» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, որտեղ կիրառվում է «վարչապետ» եզրույթը: Նույնը վերաբերում է Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին եւ 12-րդ հոդվածին:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով (տե՛ս եզրակացության 2-րդ կետի հիմնավորումը): Նույնը վերաբերում է Նախագծի 11-րդ հոդվածին եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասին:

4. Նախագծի 4-րդ գլխում «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասը:

5. ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Առաջարկում ենք « « Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կատեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

7. « «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին»(փաստաթղթային կոդ՝Կ-197-19.06.2019-ՊԻ-011/0), ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-1971 -19.06.2019-ՊԻ-011/0),« « Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-1972 -19.06.2019-ՊԻ-011/0), « «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-1973 -19.06.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                       ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)