ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-204-21.06.2019-ՖՎ-011/0), ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2041 -21.06.2019-ՖՎ-011/0), Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-2042 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2043 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2044 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2045 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2046 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված սղտորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2047 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2048 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2049 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20410 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20411 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20412 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20413 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20414 -21.06.2019-ՖՎ-011/0) , ««Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20415 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20416 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20417 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20418 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20419 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20420 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20421 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20422 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20423 -21.06.2019-ՖՎ-011/0), ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20424 -21.06.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-20425 -21.06.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված սղտորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,««Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերնառաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել Փաթեթիմյուս նախագծերի վերնագրերը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «2002 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել նաեւ Փաթեթի մյուս համապատասխան նախագծերի 1-ին հոդվածներից:

3. Նախագծի 5-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» բառերից հետո գրված «Հայաստանի Հանարպետության օրենքի» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել Փաթեթի նախագծերում առկա այն օրենքների վերնագրերը որոնց կատարված են հղումներ:

4. «Մաք ս ային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույնը վերաբերվում է Փաթեթում առկա մյուս նախագծերի համապատասխան հոդվածներին:

5. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.7-րդ հոդվածով.» բառերը փոխարինել «Օրենքում լրացնել նոր՝ 19.7-րդ կետ.» բառերով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք Փաթեթում առկա բոլոր նախագծերում լրացում նախատեսող հոդվածները շարադրել վերը նշվածին համապատասխան:

6. ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Օրենքի» բառն անհրաժեշտ է փոխարինել ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)» բառերով, իսկ Նախագծի 2-րդ հոդվածում ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)» բառերը փոխարինել «Օրենքի» բառով: Նույն փոփոխությունն անհրաժեշտ է համապատասխանաբար կատարել նաեւ Փաթեթում առկա ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերում:

7. ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է օրենքի 56-րդ հոդվածը լրացնել 2.1-ին մասով: Այս կապակությամբ հայտնում ենք, որ օրենքի 56-րդ հոդվածն ունի 2.1-ին մաս՝ համաձայն, որի Ոստիկանության բժշկական հաստատությունում քաղաքացիներին բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը: Հետեւաբար, գտնում նեք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված դրույթը վերաբերվում է նշված հոդվածում ոչ թե լրացում կատարելուն, այլ 56-րդ հոդվածի 2.1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելուն:

8. ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից» բառերն առաջարկում ենք, փոխարինել «օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «72-րդ հոդվածի 1-ին կետից» բառերը փոխարինել «72-րդ հոդվածի 1-ին մասից» բառերով, իսկՆախագծի2-րդ հոդվածի«72-րդ հոդվածի 2-րդ կետն» բառերը փոխարինել «72-րդ հոդվածի 2-րդ մասն» բառերով:

Փաթեթի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                       Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                     Հ. Բաբայան (հեռ. 011-513-361) (118)

                    Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283) (120)


ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                          Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                       Հ. Բաբայան (հեռ. 011-513-361) (118)

                     Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283) (120)