ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Ջրի Ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-193-17.06.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1931 -17.06.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ջրի Ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրեն քների նախագ ծերի փաթեթը (այսուհետ՝ փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության Ջրի Ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «2-րդ կետը» բառերը առաջարկում ենք փոխարինել «2-րդ մաս ը » բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

3.Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներում «հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ ը :

4. Նախագծի 3-րդ հոդվածում «34-րդ հոդվածը» բառերը առաջարկում ենք փոխարինել «34-րդ հոդվածի» բառերով , իսկ «1-ին կետը» բառերը համապատասխանաբար փոխարինել «1-ին մասը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխությունների տեքստերում «ՀՀ կառավարության» եւ «ՀՀ կառաավարություն» բառերը առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» եւ «Կառավարություն» բառերով:

6. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «հոկտեմբերի 10-ի» բառերը փոխարինել«հունիսի 4-ի» բառերով՝օրենքի ընդունման ընդունման օրը եւ ամիսը ճիշտ նշելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերիմասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. Նախագծի 1-ին հոդվածում ՀՀ ջրային օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կատարվում է փոփոխություն՝ նշված կետից հանելով 1-ին մասի 5-րդ եւ 9-րդ կետերը: Այդ առումով «Նորմատիվ իրավական ակտերիմասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով: Նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի հմաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաեւ դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «ինչպես նաեւ հանել 1-ին մասի 5-րդ եւ 9-րդ կետերը» բառերը փոխարինել «1-ին մասի 5-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել» բառերով:

8. Նախագծի 2-րդ հոդվածը առաջարկում ենք տեղափոխել եւ միավորել նախագծի 1-ին հոդվածի հետ, քանի որ նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են նույն՝ 16-րդ հոդվածին:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                    Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)(210)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության Ջրի Ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններկատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-193-17.06.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1931 -17.06.2019-ՏՏԳԲ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                      Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ա.Ավագյան (հեռ. 011-513-650) (210)