ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-192-14.06.2019-ՊԻ-011/0 , ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-1921 -14.06.2019-ՊԻ-011/0 եւ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-1922 -14.06.2019-ՊԻ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ը այսուհետ՝ Փաթեթ իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի այսուհետ՝ Ն ախագիծ վերնագրում եւ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույնը վերաբերում է Փաթեթում ներառված ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանել առանձին հոդվածով եւ որոշակիացնել՝ հստակ հղում կատարելով այն դրույթին, որն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ: Նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

3. Նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակման օրվան հաջորդող օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով: Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթում ներառված ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածին եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

4.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի համաձայն՝ հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը՝ միայն համարակալված ենթակետերի: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով:Մինչդեռ, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի այսուհետ՝ Օրենք 4-րդ հոդվածում հայերենի այբուբենի փոքրատառերով համարակալված ենթակետերչկան:

Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի այսուհետ՝ Ն ախագիծ 1-ին հոդվածի «4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել:» բառերը փոխարինել «4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «-ոստիկանության պետ» բառերը հանել» բառերով:

5. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Պետական կառավարման մարմնի ղեկավարը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:»: Այդ կապակցությամբ նշենք, որ ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀՕ-49-Ն օրենքի ընդունմամբ «պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինվել է «ոստիկանության պետ» բառերով: Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ:

Առաջարկում ենք նաեւ քննարկել Օրենքի ամբողջ տեքստում «պետական կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով «պետական կառավարման համակարգի մարմին» բառերով փախարինելու հարցը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 159-րդ հոդվածը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 2-րդ հոդվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը:

6. ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը «եւ նրանցտեղակալների» բառերից հետո լրացնել «,ազգային անվտանգության պետական լիազոր մարմնի ղեկավարի եւ ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով: Նկատի ունենալով եզրակացության 5-րդ կետի առաջարկությունները եւ հիմնավորումը, առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու հարցը:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                           ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-192-14.06.2019-ՊԻ-011/0 , ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-1921 -14.06.2019-ՊԻ-011/0 եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-1922 -14.06.2019-ՊԻ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                                 ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)