ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ՝ Կ-144-20.05.2019-ՏՏԳԲ-011/0), ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1441 -20.05.2019-ՏՏԳԲ-011/0), ««Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1442 -20.05.2019-ՏՏԳԲ-011/0),««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1443 -20.05.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տարածքային կառավարման մասին», ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում եւ 4-րդ հոդվածի 1-ին մասում հղում կատարված օրենքների վերնագրերից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բնապահպանության» բառերն առաջարկում ենք փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով՝ հաշվի առնելով Նախագծի 16-րդ հոդվածը:

3. Նախագծի 21-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Տարածքային կառավարման մասին» օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Նախագծով սահմանված են որոշակի դրույթներ որոնք անմիջականորեն կապված են Փաթեթում ներառված նախագծերի, մասնավորապես ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» նախագծի ընդունմամբ, այնուհետեւ, ուժի մեջ մտնելու հանգամանքով, (Նախագծի 4-րդ հոդվածում հղում է կատարվում այդ օրենքին) իսկ նշված նախագծում 3-րդ հոդվածով ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսված պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հետեւաբար` առաջարկում ենք Նախագծի 21-րդ հոդվածում եւս ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4. ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք փոփոխությունը կատարել նաեւ Փաթեթի մյուս համապատասխան նախագծերի վերնագրերում:

5. ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» նախագծի 1-ին հոդվածում «20 18 թվականի մարտի » բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը , միաժամանակ առաջարկում ենք «օրենքի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառեր ը :

6. ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» նախագծի 2-րդ հոդվածի «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «19-րդ հոդվածում լրացնել նոր՝ 2-րդ մաս» բառերով, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. ««Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «2005 թվականի փետրվարի 25-ի»բառերն առաջարկում ենք փոխարինել «2004 թվականի դեկտեմբերի 4-ի» բառերով՝ օրենքի ընդունման օրը ճիշտ նշելու նպատակով:

8. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապեության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                      Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                       Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283) (120)


ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                 Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                       Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283) (120)