ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-087-03.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Միքայել Մելքումյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ( այսուհետ՝ Օրենսգիրք) մի քանի հոդվածների տարբեր մասերում եւ կետերում կատարել փոփոխություն, այն է՝ «58,35 միլիոն» բառերը փոխարինել «115 միլիոն» բառերով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որի համաձայն հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունները Նախագծում սահմանել առանձին հոդվածներով: Օրինակ՝ «Հոդված 1. ...օրենսգրքի (Օրենսգիրք) 59-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 5-րդ կետում «58,35 միլիոն» բառերը փոխարինել «115 միլիոն» բառերով,

2) 2-րդ մասի 1-ին կետում «58,35 միլիոն» բառերը «115 միլիոն» բառերով,

3) 2-րդ մասի 2-րդ կետում «58,35 միլիոն» բառերը «115 միլիոն» բառերով,

4) 2-րդ մասի 3-րդ կետում «58,35 միլիոն» բառերը «115 միլիոն» բառերով,

5) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «58,35 միլիոն» բառերը փոխարինել «115 միլիոն» բառերով:»:Նույնը վերաբերում է Օրենսգրքի 254-րդ եւ 255-րդ հոդվածներին:

2. Նկատի ունենալով, որ Նախագծով սույն օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 3. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողները 2019 թվականի ընթացքում շարունակում են համարվել ԱԱՀ վճարողներ:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված նորմը կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում ներառվող հաշվետու ժամանակաշրջանների համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                          ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-087-03.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                          ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)