ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-072-26.03.2019-ՏՏԳԲ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-0721 -26.03.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Մաթեւոս Ասատրյանի եւ Նարեկ Մկրտչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի «2018 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից:

2. Նախագծի 1-ին հոդվածում «ՀՕ-347» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «-Ն» (նորմատիվ) տառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք«-Ն» տառը լրացնել նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «ՀՕ-337» բառերից հետո:

3. Նախագծի 1-ին հոդվածի «4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.» բառերն առաջարկում ենք փոխարինել « 4 -րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին եւ 1.2-րդ մասեր.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի «10-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.» բառերն առաջարկում ենք փոխարինել «11-րդ մասում լրացնել նոր՝ 4-րդ կետ.»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը եւ այն, որ նշված լրացումը վերաբերելի է Օրենքի 9-րդ հոդվածի ոչ թե 10-րդ, այլ՝ 11-րդ մասին:

5. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում շտկել հոդվածների եւ դրանց կետերի հերթական համարակալումը, քանի որ հերթականությունը պահպանված չէ:

6. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ հերթկանությամբ 3-րդ կետերի, ինչպես նաեւ հաջորդ հոդվածի 2-րդ կետի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր՝» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ, 4-րդ (հերթականությամբ՝ 5-րդ) եւ հաջորդ հոդվածի 1-ին կետերի «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով:

8. ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում նախատեսել նաեւ անցումային դրույթ՝ հաշվի առնելով Փաթեթի մյուս Նախագծում նախատեսվող անցումային դրույթը, ինչպես նաեւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                          Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                    Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)