ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-029-26.02.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծըհամապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը`

1. Նախագծի վերնագրից եւ 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները: Միաժամանակ, Նախագծի վերնագրում «լրացումներ» բառը առաջարկում ենք փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները:

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները: Նույն փոփոխությունն առաջարկում ենք կատարել նաեւ Նախագծի 2-րդ, 3-րդ հոդվածներում եւ 4-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերում:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով կատարվող լրացման մեջ առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

4. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող հոդվածի վերնագրում «կամ» բառն առաջարկում ենք փոխարինել «եւ» բառով:

5. Նախածի 6-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի23-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումները:

6. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք խմբագրել՝ «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» բառերը փոխարինելով «Եզրափակիչ մաս» բառերով՝ հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի13-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի կար գ ավորումները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                    Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011- 513-283 )

ՏԵՂԵԿԱՆՔ

««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-029-26.02.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ն առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                    Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011- 513-283 )