ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-030-26.02.2019-ՊԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով, որ Նախագծում օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում,

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված է նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը, իսկնույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով: Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագրում «Օրենքի ուժի մեջ մտնել» բառերն փոխարինել «Եզրափակիչ մաս» բառերով, իսկ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը հանել:

4. Նախագծի 2-րդ հոդվածում «10-րդ» բառերը առաջարկում ենք փոխարինել «տասներորդ» բառերով՝ նկատի ունենալով՝ նշված դրույթի կապակցությամբ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավակարգավորումը:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                 Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675)


Տ ԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675)