ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բաժնետիրական ընկերութունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-386-3.10.2018-ՏՀ-011/0), ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3861 -3.10.2018-ՏՀ-011/0) եւ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3862 -3.10.2018-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բաժնետիրական ընկերութունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Բաժնետիրական ընկերութունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթի մյուս նախագծերի վերնագրերին:

2. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթի մյուս նախագծերի 1-ին հոդվածներին:

3. Նախագծի 1-ին հոդվածում, 2-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 3-րդ հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Բաժնետիրական ընկերութունների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3.1-ին մասի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում, 11-րդ հոդվածում (11-րդ հոդվածում հոդվածի համարն է տեքստից անհրաժեշտ բաժանել միջակետով), 13-14-րդ հոդվածներում:

5. Նախագծի 4-րդ հոդվածում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 13-14-րդ հոդվածներում, ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում եւ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 1-ին հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

6. Նախագծի 5-րդ եւ 9-րդ հոդվածներում, 10-11-րդ հոդվածներում եւ ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. Նախագծի 14-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, եթե Ընկերությունը չունի իր պաշտոնական ինտերնետային կայքը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ եթե Ընկերությունը չունի պաշտոնական կայք, ապա Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

8. Նախագծի 16-րդ հոդվածի «հրապարակման օրվան հաջորդող 6-րդ ամիսը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվանից 6 ամիս անց» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)