ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-243-24.01.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Բաղդասարյանի եւ Խ. Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի նպատակը, համաձայն դրան կից ներկայացված հիմնավորման, պետական եւ տեղական կառավարչական հիմնարկների կողմից իրականացվող ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով հարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների իրականացման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային բեռի նվազեցումն է: Նախագծի ընդունումը, մեր կարծիքով, կհստակեցնի Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները եւ դրական ազդեցություն կունենա ուղեւորափոխադրումների իրականացման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                           Գ. Կիրակոսյան 

01.02.2018թ.